Մոսկվայի կողմից Ղարաբաղը Բաքվին հանձնելու մասին ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունները բացարձակ սուտ են. Զատուլին
Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին փոխանցելու մասին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները բացահայտ սուտ են, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Պարոն Գրիգորյանը նույնիսկ ավելի մեծ ռուսատյաց է, քան իր գործատուն՝ Նիկոլ Փաշինյանը, և մի շարք դեպքերում կանխատեսում կամ հրապարակում է այն, ինչ իր ղեկավարի մտքին է։ Այս դեպքում խոսքը բացահայտ ստի մասին է»,- ասել է Զատուլինը։
Ռուսաստանցի պատգամավորը նշել է, որ Ղարաբաղը «ոչ միայն ավելորդ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, այլ նաև ներքին քաղաքական առումով՝ նրա համար վնասակար, դրա համար էլ նախընտրել է իր արևմտյան ընկերների օրինակին հետևել»։
«Նա բարդ դրության մեջ դրեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությանը։ Դա, ըստ երևույթին, Արևմուտքի հետ նրա նոր բարեկամության պայմանն էր։ Չէ՞ որ Արևմուտքին Ղարաբաղում ռուս խաղաղապահներ պետք չեն։ Ինչպես, թերևս, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ ռուսական բազայի առկայությունը Գյումրիում։ Սրանք, ըստ երևույթին, հաջորդ հարցերն են, և դա ինքն ու պարոն Փաշինյանի կողմնակիցները չեն էլ թաքցնում»,- շեշտել է Զատուլինը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը