Բորելն Ադրբեջանին կոչ է արել ապահովելու հայերի՝ առանց խտրականության Ղարաբաղ վերադառնալու իրավունքները
ԵՄ-ն շարունակում է աջակցել բոլոր չլուծված հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Դրա մասին ասված է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։
«Լեռնային Ղարաբաղից կալանավորներին առնչվող իրավիճակի վերաբերյալ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում հարգել պատշաճ ընթացակարգը, կալանավորների պաշտպանության հիմնարար սկզբունքները և թափանցիկություն ապահովել:
ԵՄ-ն համոզված է, որ վստահության ամրապնդման միջոցները, ներառյալ Ադրբեջանում հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կնպաստեն ընդհանուր խաղաղ գործընթացին և կողմերի միջև վստահության աճի համար ճանապարհ կհարթեն:
Այս առումով ԵՄ-ն ողջունել է 2023 թվականի դեկտեմբերի 7-ի Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ, ներառյալ գերիների փոխանակումը, և շարունակում է այս կապակցությամբ հետագա քայլեր ձեռնարկելու կոչ անել:
ԵՄ-ն շարունակում է ներգրավվել Ադրբեջանի հետ մարդու իրավունքների շուրջ իր կանոնավոր երկխոսության, ինչպես նաև երկկողմ շփումների միջոցով: Բաքվում ԵՄ պատվիրակությունն ուշադիր հետևում է իրավիճակին տեղում և սերտ կապի մեջ է հայ կալանավորների հետ կանոնավոր մուտք ունեցող Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ:
Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել ղարաբաղցի հայերի իրավունքները, ներառյալ՝ առանց ահաբեկման կամ խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքը։
ԵՄ-ն միաժամանակ շարունակում է աջակցել 2023 թվականի սեպտեմբերին և ավելի վաղ տեղահանված Ղարաբաղի հայերին, և նրանց կարիքները հոգալու համար տրամադրել է ավելի քան 33 միլիոն եվրո մարդասիրական օգնություն։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը