Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Աշխարհ

Եվրախորհրդարանի ընտրություններն ավարտվել են. ծայրահեղ աջերը զգալի հաղթանակ են գրանցել

 

Եվրամիության անդամ 27 երկրում տեղի են ունեցել Եվրախորհրդարանի ընտրություններ, որոնց նախնական արդյունքները քաղաքագետները որակել են Եվրոպայի «աջ շրջադարձ»:

Ինչպե՞ս և ո՞ւմ օգտին են քվեարկում

Եվրախորհրդարանի ընտրություններում յուրաքանչյուր երկիր կազմում է մեկ կամ մի քանի ընտրատարածք։ Քվեաթերթիկներում հայտնվում են ազգային կուսակցությունների ներկայացուցիչներ կամ անկախ թեկնածուներ: Եվրոպական մակարդակով նրանք միավորվում են եվրոպական քաղաքական կուսակցություններում, որոնք կազմում են Եվրախորհրդարանի խմբակցությունները։ Կուսակցությունները որոշում են ընտրությունների հիմնական թեկնածուներին: Եվրախորհրդարանում ներկայացուցիչների թիվը տարբեր է բոլոր երկրների համար՝ այն նորովի է որոշվում յուրաքանչյուր ընտրությունից առաջ, օրինակ՝ Բելգիայից՝ 22 պատգամավոր, Իտալիայից՝ 76, իսկ ընդհանուր՝ 720։ Թիվը որոշվում է բնակչության թվին համամասնորեն հաշվարկված քվոտայով, բայց ոչ պակաս, քան վեց պատգամավոր, ոչ ավելի, քան 96։

Ընտրություններն անցկացվել են հունիսի 6-9-ին՝ յուրաքանչյուր երկրի ազգային օրենսդրության համաձայն. հունիսի 6-ին քվեարկել են Նիդեռլանդներում, հունիսի 7-ին՝ Իռլանդիայում և Չեխիայում, հունիսի 8-ին՝ Իտալիայում, Լատվիայում, Մալթայում, Սլովակիայում, մնացածը քվեարկել են հունիսի 9-ին։

Արդյունքները

Նախնական տվյալներով՝ այս տարի առաջատարը Եվրոպական ժողովրդական կուսակցությունն է (ԵԺԿ, Քրիստոնեա-դեմոկրատներ), որը նոր կազմում կարող է ստանալ 184 մանդատ (25,56%)։ Կուսակցությունն աջակցում է Եվրահանձնաժողովի ներկայիս ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Երկրորդ տեղում է Եվրախորհրդարանում Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքի խումբը (S&D)՝ 139 տեղ (19,31%)։ Լավագույն եռյակը եզրափակում է Renew Europe-ը (Թարմացված Եվրոպա)։ Այս կուսակցության ներկայացուցիչները խոստանում են արդիականացնել Եվրոպան, այդ թվում՝ Եվրոպայում միասեռ ամուսնությունների օրինականացման համար պայքարի միջոցով (ԵՄ 16 երկրներ գրանցում են նման ամուսնություններ, 11-ը դեռ չեն գրանցում)։

Այնուհետև գալիս ենԵվրոպական պահպանողական և ռեֆորմիստների խումբը (73 տեղ / 10,14%), «Ինքնություն և ժողովրդավարություն» կուսակցություն (58 / 8,06%), Կանաչների խումբ- ազատ դաշինքը (52/7,22%), Ձախերի խումբը Եվրախորհրդարանում (36 / 5%), անկախ պատգամավորները (45 / 6,25%): Մնացածը նորընտիր պատգամավորներ են, որոնք չեն պատկանում հեռացող խորհրդարանում ստեղծված քաղաքական խմբերից ոչ մեկին։

Ֆրանսիա

Ֆրանսիայում աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցությունը հաղթել է 32 տոկոս արդյունքով։ «Վերածնունդ»-ը՝ նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունը, հավաքել է ընդամենը 15,4 տոկոս՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Դրանից հետո հանրապետության ղեկավարը հայտարարել է Ազգային ժողովը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին. վերջին անգամ նման բան Ֆրանսիայում տեղի է ունեցել 1997 թվականին, երբ նախագահ էր Ժակ Շիրակը։

Գերմանիա

Առաջին տեղը, ինչպես հինգ տարի առաջ, զբաղեցնում է Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների պահպանողական դաշինքը (CDU/CSU)՝ 30%-ով։ Երկրորդ տեղում է աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 15,9 տոկոս արդյունքով։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD) հավաքել է ընդամենը 13,9%: Կանաչների կուսակցությունը, որը հանդես է գալիս Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանից հումքային կախվածության նվազեցման օգտին, ստացել է 11,9%:

Ավստրիա

Ավստրիայի ընտրություններում աջ ծայրահեղական «Ազատություն» կուսակցությունը առաջատարն է (ձայների 27%-ը) և, ամենայն հավանականությամբ, կկրկնապատկի իր տեղերը խորհրդարանում։

Ֆինլանդիա

Ֆինլանդիայի քաղաքացիները վերընտրել են իշխող «Ազգային կոալիցիա» կուսակցությանը՝ այն ստացել է ձայների 24,8%-ը։ Երկրորդ տեղում է Ձախ միությունը՝ 17,3%, իսկ սոցիալ-դեմոկրատները երրորդն է։

Կիպրոս

Եվրախորհրդարանում ամենաքննարկվող հաղթանակներից մեկը 24-ամյա յութուբեր Ֆիդիաս Պանայոտինն է, որն ընտրվել է որպես անկախ թեկնածու։ Նա արդեն ասել է, որ փորձելու է ստեղծել այլ անկախ թեկնածուների խումբ։

Բելգիա

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն հայտարարել է իր հրաժարականի մասին՝ իր «Բաց ֆլամանդական լիբերալների և դեմոկրատների» (Open VLD) կուսակցության ազգային և Եվրախորհրդարանի ընտրություններում կրած խոշոր պարտությունից հետո։

«Մենք պարտվեցինք այս ընտրություններում: Ես էի քարոզարշավի դեմքը: Սա այն արդյունքը չէ, որը մենք ակնկալում էինք: Ես ստանձնում եմ ողջ պատասխանատվությունը», - ասել է Դե Կրոն:

Ի՞նչ է լինելու ընտրություններից հետո

Առաջին լիագումար նիստը տեղի կունենա հունիսի 16-ից 19-ը, որի ընթացքում անհրաժեշտ կլինի ընտրել ԵԽ նախագահին, որի լիազորությունների ժամկետը 2,5 տարի է։ 2022 թվականի հունվարից այս պաշտոնը զբաղեցնում է Մալթայի ազգայնական կուսակցության անդամ, ԵԺԿ եվրոպական խմբակցության ներկայացուցիչ Ռոբերտա Մեցոլան։ Միաժամանակ, նոր եվրախորհրդարանականները պետք է ընտրեն Եվրախորհրդարանի 14 փոխնախագահի և հինգ քվեստորի, որոնք վերահսկում են Եվրախորհրդարանի վարչական և ֆինանսական խնդիրները։