Ուժեղ կարկուտը թռիչքի ժամանակ կոտրել է Austrian Airlines-ի օդանավի դիմապակին և քիթը
Ուժեղ կարկուտը թռիչքի ժամանակ կոտրել է Austrian Airlines ավիաընկերության Վիեննա ուղևորվող ինքնաթիռի դիմապակին և քիթը, հայտնում է գերմանական Bild թերթը:
Airbus A320 ինքնաթիռը Մայորկայից Վիեննա էր թռչում։ Օդաչուն աղետի ազդանշան է տվել դիսպետչերներին այն բանից հետո, երբ կարկուտը կոտրել է դիմապակին։ Այնուհետև օդաչուները ստիպված են եղել «կույր վայրէջք» կատարել Վիեննայի օդանավակայանում։
Ուղևորները կարողացել են պատճառված վնասի մասշտաբները գնահատել միայն վայրէջքից հետո։
«Մենք անցել ենք ամպրոպի միջով: Վայրէջքից մոտ կես ժամ առաջ հանկարծակի ուժեղ ցնցում է զգացվել»,- ավստրիական Kronen թերթին ասել է ուղևոր Մարսել Հ.-ն:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը