Մեզ փորձում են հասկացնել, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Ուկրաինայում պատրաստ են բառացիորեն ամեն ինչի. Լավրովը՝ F-16-ի մատակարարման մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն երկար ժամանակ F-16 կործանիչները որպես առաքման միջոց է օգտագործել միջուկային համատեղ առաքելությունների ժամանակ: Այս առումով, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, Ռուսաստանն Ուկրաինային այս կործանիչների մատակարարումը կդիտարկի որպես «ՆԱՏՕ-ի կանխամտածված ազդանշանային գործողություն միջուկային ոլորտում»։
«Նրանք փորձում են մեզ հասկացնել, որ Ուկրաինայում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են բառացիորեն ամեն ինչի»,- ասել է Լավրովը ՌԻԱ «Նովոստի»-ին։
Նա հավելել է, որ կործանիչների մատակարարումը չի փոխի իրավիճակը մարտական գոտում։
«Այդ ինքնաթիռները կոչնչացվեն, ինչպես ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինային մատակարարվող այլ զինատեսակներ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
F-16-ը չորրորդ սերնդի ամերիկյան կործանիչ է, որը կարող է առաքել մարտավարական միջուկային զենք, ապահովել կրակային աջակցություն, որսում և օդային հետախուզություն իրականացնել: Ուկրաինան պետք է ավելի քան 60 F-16 ստանա Բելգիայից, Դանիայից, Նիդեռլանդներից և Նորվեգիայից։ Առաջին մատակարարումները սպասվում են ամռանը։ Մայիսի 24-ին ուկրաինացի օդաչուների առաջին ծումբն ավարտել է ԱՄՆ-ում F-16-ով թռչելու դասընթացները:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը