Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը թեպետ մեկ շաբաթ է՝ վերադարձել է Հայաստան, սակայն դեռեւս չի հանդիպել Արցախի խորհրդարանականների հետ: Դեռեւս մարտի սկզբներից հանձնախումբն արտերկրում էր. Եվրոպայում եւ ԱՄՆ-ում հանդիպումներ են ունենում տարբեր պաշտոնյաների հետ: Գլխավոր թեման բռնի տեղահանված արցախցիների հետվերադարձի հարցն է։ Նախատեսվում էր, որ Հայաստան վերադառնալուն պես կատարված աշխատանքները կքննարկեն Արցախի պատգամավորների հետ, քանի որ հանձնախումբը ձեւավորվել է խորհրդարանի որոշմամբ, թե ինչու հանդիպումը տեղի չի ունեցել մինչ օրս, մանավանդ որ Օսկանյանը երկար չի մնալու Հայաստանում` մայիսի 5-ին կրկին պետք է մեկնի՝ հանձնախմբի գործունեության հետ կապված այլ պայմանավորվածություններ կա։
Արցախի մեր աղբյուրները հայտնեցին, որ տեխնիկական որոշ խնդիրներ կան, եւ ուզում են հնարավորինս լայն ֆորմատով հանդիպում նախաձեռնել՝ Արցախի համայնքների ղեկավարների, կառավարության ներկայացուցիչների, նախագահի եւ այլոց մասնակցությամբ: Ըստ ամենայնի, առաջիկա օրերին հանդիպումը տեղի կունենա։ «Համենայնդեպս, մինչեւ չհանդիպենք, Օսկանյանը չի մեկնի Հայաստանից»,- կատակեց մեր աղբյուրը։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»