Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստան-ԱՄՆ-Եվրամիություն ձեւաչափով բարձրամակարդակ հանդիպումը

2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԱՄՆ-Եվրամիություն ձեւաչափով բարձրամակարդակ հանդիպումը դիտարկում ենք որպես Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու «հավաքական Արեւմուտքի» հերթական փորձ։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

Դրանում նաեւ նշված է.

«Արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու եւ ապակառուցողական միջամտությունը Հարավային Կովկասի գործերին, տարածաշրջանի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ սեպ խրելու ձգտումը կարող են ամենաբացասական հետեւանքներն ունենալ տարածաշրջանի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման համար, սադրել նոր բաժանարար գծեր, ինչպես նաեւ լարվածության չվերահսկվող աճ։

Ակնհայտ է, որ Արեւմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել իր չափազանց վտանգավոր մտահղացումների իրականացման գործիքի Հարավային Կովկասում։ Մեզ հայտնի է, որ Վաշինգտոնը եւ Բրյուսելը վաղանցիկ խոստումներով փորձում են հասնել այն բանին, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից, դուրս բերվեն ռուսական ռազմակայանը եւ սահմանապահները։ Երեւանի ղեկավարությանը կոչ ենք անում թույլ չտալ, որ Արեմուտքը խաբի իրեն եւ երկիրը տանի կեղծ ուղիով, որը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, լուրջ խնդիրներով տնտեսությունում եւ բնակչության արտահոսքով։

Բրյուսելում հայտարարված դրամաշնորհային աջակցության ծավալները չեն համեմատվի բազմամիլիարդանոց օգուտների հետ, որոնք Հայաստանը շարունակում է ստանալ Մոսկվայի հետ փոխգործակցությունից եւ ԵԱՏՄ ու ԱՊՀ շրջանակում։ Հենց այդ գործոններն են վերջին տարիներին ապահովել ապրանքաշրջանառության բազմակի (չորս անգամ 2018-ից ի վեր) եւ, որպես հետեւանք, տնտեսության ռեկորդային աճը եւ բնակչության բարեկեցության բարձրացումը։

Հաստատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացման եւ ընդլայնման տրամադրվածությունն այն սկզբունքներով, որոնք ամրագրված են հիմնարար երկկողմ փաստաթղթերում եւ պայմանավորվածություններում՝ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների գծով։ Համոզված ենք, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների առաջանցիկ զարգացումը կնպաստի Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների արմատական շահերի իրականացմանը, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմանը։

Արեւմուտքը փորձում է նաեւ քայքայել հայ-ադրբեջանական կարգավորման հիմքը՝ 2020-2022թթ. Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների համալիրը, որոնք նախատեսում են տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակում, սահմանազատում, խաղաղության պայմանագրի պատրաստում, վստահության ամրապնդում փորձագետների շփումների միջոցով։ Հենց Վաշինգտոնի եւ Բրյուսելի ճնշման տակ է պաշտոնական Երեւանը դադարեցրել այս պայմանավորվածությունների իրականացումը, որոնցից շատերի, մասնավորապես՝ փոխադարձ տրանսպորտային շրջափակման վերացման վերաբերյալ կողմերը մոտ էին փոխընդունելի լուծումների։ Մոսկվայում նախկինի պես պատրաստ են ամեն կերպ աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկար սպասված խաղաղության ձեռքբերմանը։

Խնդրահարույց հարցերը, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ բնույթի, Հարավային Կովկասում պետք է լուծել «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքի համապատասխան, որը համաձայնեցվել է 2023թ. հոկտեմբերի 23-ին Թեհրանում, «3+3» Խորհրդատվական պլատֆորմի երկրորդ նիստի ընթացքում, որի մասնակիցն էր նաեւ Հայաստանը։ Կոչ ենք անում արտաքին խաղացողներին հարգել այս պայմանավորվածությունները, իսկ Երեւանի իշխանություններին, իրենց արտաքին քաղաքական գիծը կառուցելիս, հաշվի առնել հարեւան պետությունների մտահոգությունները»։