Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցը և Երիտասարդական պալատը՝ ադրբեջանցի վանդալների թիրախում
Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է բռնազավթված Արցախում ոչնչացնել հայկական հետքը։ «Հայքի մշակույթի Օմբուդսմեն», ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովն ահազանգում է, որ ադրբեջանցի վանդալների թիրախում այս անգամ հայտնվեց Ստեփանակերտի Արմենիա հյուրանոց և Երիտասարդական պալատը։
«Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ»,- գրել է նա։