Քիրբի. Ուկրաինացիները նահանջում են պաշտպանության երկրորդ և երրորդ գիծ
Դոնբասում սպառվում է ուկրաինացիների զինամթերքը և այժմ նրանք նահանջում են պաշտպանության երկրորդ և երրորդ գիծ, քանի որ ռուսները շարունակում են փորձել առաջանալ դեպի արևմուտք, ABC-ի հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին:
«Դոնբասում սպառվում է նրանց (ուկրաինացիների – խմբ.) զինամթերքը և այժմ նրանք նահանջում են պաշտպանության երկրորդ և երրորդ գիծ, քանի որ ռուսները շարունակում են փորձել առաջխաղացումը դեպի արևմուտք: Նրանց աջակցություն է պետք, և դա նրանց պետք է հիմա»,- ասել է Քիրբին:
Քիրբին պատասխանել է նաև Կիևին ռազմական օգնություն տրամադրելու մասին հարցին և այն հարցին, թե արդյո՞ք իրեն մտահոգում է բուն Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունը՝ Ուկրաինային օգնություն տրամադրելիս։
«Օ, իհարկե, պատերազմի սկզբից մենք պարտավոր էինք մեր տրամադրած յուրաքանչյուր փաթեթով հավաստել, որ դա չի վնասի մեր ազգային անվտանգությանը։ Եվ քանի որ մենք ավելի շատ տվեցինք և սպառեցինք մեր պաշարները, մենք անում էինք հնարավոր ամեն ինչ՝ աշխատելու պաշտպանական արդյունաբերության հետ՝ պաշարները համալրելու համար: Ահա, թե ինչ է պաշարների համալրման լիազորությունը և ինչու է այն այդքան կարևոր:
Այնպես որ, այո, սա մտահոգիչ է։ Սակայն մենք դեռ չենք հասել այն կետին, որ վտանգված լինեն մեր սեփական ազգային անվտանգությունը և մեր սեփական օպերատիվ ծրագրերը»,- ասել է նա:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը