Ֆերմերին երկարաժամկետ ազատազրկում է սպառնում՝ մուտանտ ոչխարներ բուծելու համար
Ֆերմերը ձերբակալվել է «զանգվածեղ» մուտանտ ոչխարների ապօրինի բուծման համար, նա պատրաստվում էր դրանք վաճառել մասնավոր որսորդական արգելոցներին՝ մինչև 10,000 դոլարով, հայտնել է Մոնտանայի դատարանը։
Ըստ The Telegraph-ի, 80-ամյա Արթուր Շուբարտը, որը Մոնտանայում 215 ակր տարածքով ռանչոյի սեփականատերն է, երեքշաբթի օրը Գրեյթ Ֆոլսի դատարանում իրեն մեղավոր է ճանաչել վայրի կենդանիների ապօրինի շրջանառության և այդ նպատակով հանցավոր համաձայնության մեջ մտնելու մեղադրանքով։
Դատախազները պնդում են, որ նա ապօրինաբար օգտագործել է Կենտրոնական Ասիայում և Միացյալ Նահանգներում որսորդների սպանած վայրի ոչխարների հյուսվածքները և ամորձիները՝ վաճառքի համար հիբրիդային ոչխարներ բուծելու համար:
Դատական փաստաթղթերի համաձայն, Շուբարտը 2013-ից 2021 թվականներին հանցավոր համաձայնության է եկել առնվազն հինգ այլ մարդու հետ՝ ավելի խոշոր հիբրիդային ոչխարի տեսակ ստեղծելու համար, որը մեծ գումարներ կբերի որսորդական արգելոցներին, որտեղ մարդիկ վճարում են գերության մեջ գտնվող կենդանիների որսի համար:
Շուբարտի ռանչոն մասնագիտացած է «այլընտրանքային անասուններ» գնելու, վաճառելու և բուծելու մեջ, ինչպիսիք են լեռնային ոչխարները, լեռնային այծերը և տարբեր սմբակավոր կենդանիներ, պնդում են դատախազները:
Նրանք պնդում են, որ Շուբարտը Ղրղզստանից մաքսանենգ ճանապարհով Ամերիկա է տեղափոխել աշխարհի ամենախոշոր ոչխարի՝ Marco Polo argali-ի, մասերը:
Դա միջազգայնորեն պաշտպանված տեսակ է, և դատարանը նաև տեղեկացվել է, որ դրանք արգելվել են Մոնտանայում՝ տեղական ոչխարներին հիվանդություններից և հիբրիդացումից պաշտպանելու համար:
Մեղադրանքի յուրաքանչյուր կետ ենթադրում է առավելագույնը հինգ տարվա ազատազրկում և 250 հազար դոլարի տուգանք: Շուբարտի դատավճիռը կայացվելու է հուլիսի 11-ին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը