Որտեղ են Արցախի ավտոմեքենաները
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախի պետական գերատեսչություններին սպասարկած ծառայողական մեքենաների գտնվելու վայրի, ճակատագրի վերաբերյալ վերջին շրջանում աղմկահարույց լուրեր են շրջանառվում, թե իբր Արցախի պաշտոնյաները սեփականաշնորհել կամ սեփականացրել են իրենց ղեկավարած կառույցները սպասարկած պետական ավտոմեքենաները։ Մեզ տեղեկություններ հասան, որ Հայաստանի իշխանությունը, կոնկրետ` Նիկոլ Փաշինյանը, անհասկանալի պատճառներով հրաժարվում է ընդունել այդ մեքենաները ՀՀ կառավարության տնօրինության տակ, եւ դրանք այս ու այնտեղ կայանված` սպասում են որոշման։ Մինչդեռ դրանց մեջ կան շատ լավ վիճակում գտնվող փոխադրամիջոցներ, որոնք կարող են ծառայել համապատասխան գերատեսչություններին` առողջապահական, իրավապահ, փրկարարական եւ այլն:
Մենք դիմեցինք ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե` հարցրինք, թե որտեղ են գտնվում Արցախի պետական կառույցներին սպասարկած փոխադրամիջոցները, ում հաշվեկշռում, եւ ինչ են պատրաստվում անել դրանց հետ: Զարմանալիորեն, Պետգույքի կառավարման կոմիտեի խոսնակը հայտարարեց. «Հրաժարվում ենք մեկնաբանել այդ հարցը»»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»