Հիմա ամենախաղաղ տեղը Ստեփանակերտն է․ Լևոն Ջավախյան
Արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է․
«Իշխանությունները վիզ դրած խաղաղություն են տենչում։ Տենչում են մուրացիկի համառությամբ։Կապիտուլյանտի խաղաղասիրությունը վարակել է և իր հպատակներին։ Բոլոր խնջույքները սկսվում և ավարտվում են խաղաղության համար բաժակ բարձրացնելով։ Չեն էլ մտածում, թե իրենց ուզածից թշնամին ուզու՞մ է, թե՞ ոչ։ Ով է տեսել մի երկիր` առանց զարգացման ծրագրի, առանց բանակը զորացնելու մտադրության, առանց դաշնակիցների և զինուժի, բան ու գործը թողած խոսա միայն և միայն խաղաղությունից։ Խաղաղությունը չի կարող պետության դոկտրինա լինել. ԽԱՂԱՂՈւԹՅՈԻՆ ԿԱՄ ԼԻՆՈւՄ Է, ԿԱՄ ԷԼ ՉԻ ԼԻՆՈւՄ։ Խաղաղության հասնելու միայն մի ճանապարհ կա` լինել զորեղ, հզոր, միասնական, խելոք, դիվանագետ... Շարունակ հալվա ասելով բերանը չի քաղցրանա։ Ով շատ, անչափ, խելքից դուրս, անհամբեր խաղաղություն է փնտրում, ես գիտեմ նրա տեղը։ Թող դիմեն ինձ և ես անհատույց, առանց մի որևէ ետին մտքի ցույց կտամ նրա գտնվելու վայրը։ Հիմա ամենախաղաղ տեղը ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՆ Է»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»