Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Հայաստան

ԱՐՑԱԽԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ․ Տնակում ապրող 11 հոգանոց ընտանիքը զբաղվում է հրուշակագործությամբ

Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի վագոն-տնակում է ապրում արցախցի Ծովինար Պողոսյանի 11 հոգանոց ընտանիքը։ Մանկահասակ երեխաներից ամենափոքրը 6 ամսական է, ծնվել է Արցախում՝ շրջափակման ժամանակ։

Ծովինար Պողոսյանը NEWS.am-ին պատմում է, որ ընտանիքը 2 անգամ է տեղահանվել․ 2020 թվականին՝ Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք գյուղից վերաբնակեցվել են Մարտունիում, իսկ 2023-ին արցախի ամբողջական հայաթափումից հետո եկել են Հայաստան։ Ծովինարի ամուսինը՝ զինվորական էր, մասնագիտությամբ մանկավարժ Ծովինարն էլ հինգ երեխաներին խնամելուն զուգահեռ օգնում էր ամուսնուն. Մարտունիում իր տանը խմորեղեն էր պատրաստում ու վաճառում։

Տունը, աշխատանքը կորցրած ընտանիքն այժմ Հայաստանում ամեն ինչ նորից զրոյից սկսելու փորձ է անում։ 35-ամյա Ծովինարը Դավիթաշենում տարածք է գտել, որտեղ թխում ու տեղում վաճառում է մայրիկի բաղադրատոմսերով խմորեղենը․

«Մայրիկս միշտ զբաղվել է այս աշխատանքով։ Ես մանկուց դա տեսել եմ, անընդհատ փորձում էի իրեն օգնել, փոքրիկ խմորները ձեւավորում ու դնում էի վառարանի վրա, իբրեւ հաց եմ թխում։ Միշտ սիրել եմ այս աշխատանքը»։

Ընկերության անունը հուշում է Տիգրան Պետրոսյան փողոցում նորաբաց այս արտադրամասից արցախյան խմորեղենի բուրմունք է տարածվում։ «Այա». այսպես է Ծովինարը անվանել իր ընկերությունը․ ««Այան» խորհրդանշում է հենց Արցախի «Տատի պապիի» արձանքը»։

Ծովինարը ամենամեծ ցանկության դեպքում անգամ այս գործը գլուխ չէր բերի, եթե չլիներ ընտանիքի եւ բարի մարդկանց աջակցությունը․ «Մտքումս հենց էս գործն էր առաջինը, որ ես իմ ձեռքի աշխատանքով աշխատեմ, բայց մտածում էի՝ բա երեխաները շատ փոքր են, սկեսուրս ասաց՝ դու ընդհանրապես մի մտածի, գնա, աշխատի, ես երեխաներին առանց որեւէ խնդրի կպահեմ։ Հետո սկսեցի տարածք փնտրել, գտա այս տարածքը, գին չկար, զանգեցի այս հեռախոսահամարով, տերն ասաց՝ որտեղից եք, ասացի՝ Արցախից, բա դուք նոր եք եկել, ասացի՝ այո, ասաց՝ եկեք, տեսեք, եթե տարածքը կհավանեք, նոր կխոսենք։ Ոչ մի կոսմետիկ նորոգում չկար, ոչինչ չկար, նա էլ ասաց՝ սա ձեզ անվճար տալիս եմ»։

Բացվելու մեկ ամիս անց արդեն Ծովինարը մշտական հաճախորդներն ունի․ «Տեսականին չենք հասցնում դնել, քանի որ պահանջարկը մեծ է, ինչ դնում ենք, տանում են»։

Տեսականին եւ արտադրության ծավալը մեծացնելու համար Ծովինարին համապատասխան տեխնիկա է անհրաժեշտ․ «Շատ պակաս բաներ ունենք։ Խմորը հունցելու միքսերը պիտի վերցնենք։ Դուխովկաների պակաս ունենք։ Կրեմի միքսերի պակաս կա»։

Հոգսաշատ առօրյայի ու զբաղված աշխատանքային օրվա դադարներում Ծովինարը մտքերով գնում է Արցախ, հիշում իրենց տունն ու կյանքը, որն այլեւս հիշողություն է։ Արցախից վերջին հիշողությունը մղձավանջն էր, մինչեւ բազմանդամ ընտանիքը կարողացան դուրս բերել Մարտունիից, ապա՝ նաեւ Արցախից․

«Մենք չգիտեինք, որ Մարտունին շրջափակված է, մեր դեմները մի 60 հոգի ադրբեջանցիներ կտրեցին, նույնիսկ մեզ նկարեցին։ Արդեն Հայաստան գալու ճանապարհն էր, չկար բենզին, մեկը մյուսին քաշելով գալիս էին, մեջը փոքր երեխաներ, երեխաները սոված էին, ռուսները մեզ համար քարերով կրակ սարքեցին, որի վրա հաց թխեցին, մեզ ռուսական շտապ օգնությամբ անցակետի մոտից տարան։

Հոգուս խորքում մտածում եմ, որ մենք հետ ենք գնալու։ Հավատում եմ, ես չեմ հարմարվում, ես գիտեմ, թե եկել եմ, 2 օրիվ հետ կգնամ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում