Բաքվում խոսել են պատանդի կարգավիճակում գտնվող Արցախի պետական ու ռազմական գործիչների դեմ հարուցված շինծու գործի մասին
Արհեստածին Ադրբեջանի գլխավոր դատախազը խոսել է առեւանգված ու Բաքվում գտնվող արցախցի պետական ու ռալմական գործիչների նկատմամբ հարուցված շինծու գործի մասին։
Նա հայտարարել է, թե ներկայումս իրականացվում են լայնածավալ քննչական գործողություններ, որի ավարտից հետո վերջնական մեղադրանքներ կառաջադրվեն և գործը կուղարկվի դատարան՝ քննության:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ ադրբեջանցիներն ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի նկատմամբ սեպտեմբերի 19-ին սանձազերծեց ռազմական ագրեսիա՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին, որոնց տարհանելու հնարավորություն ուղղակի չկար։ Մեկ օր կատաղի դիմադրություն ցույց տալուց հետո՝ Արցախի իշխանությունները պարտադրված ընդունեցին կրակը դադարեցնելու ադրբեջանական պայմանը, այն է՝ լուծարել ՊԲ-ն ու սկսել ինտեգրացիա։ Հաշված օրերի ընթացքում Արցախը հայաթափվեց ու ավելի քան 100.000 հայ գաղթեց Հայաստան։
8 պետական, քաղաքական ու ռազմական գործչի Ադրբեջանն առեւանգել է , որոնք այս պահին գտնվում են Բաքվում պատանդի կարգավիճակում, նրանց թվում են՝ Արցախի նախկին երեք նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, նախկին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»