Սիրուշոն՝ իր տիկնիկների գների մասին
Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Օրեր առաջ ներկայացրեցինք մեր առաջին տիկնիկը, որն այդքան արագ սիրվեց։ Այն ստեղծելիս ուզում էինք այնպես անել, որ հայկական տիկնիկը՝ հայ կնոջ կերպարով, որակապես լինի մաքսիմալ միջազգային ստանդարտներին համապատասխան։
Իհարկե, կարող էինք խնայել և ստեղծել մատչելի, բայց խղճուկ տեսք ու որակ ունեցող պրոդուկտ, նման տիկնիկներ շատ կան շուկայում։ Մեր խնդիրն այլ բան էր՝ որ երեխայի պահարանում գտնվող հայ աղջկա բարբին ոչնչով չզիջի իր մյուս եվրոպական տեսք ունեցող տիկնիկներին։ Սա փոքրիկ աղջկա ազգային ընկալման ու մտածելակերպի մեջ շատ բան է փոխում ու նվազեցնում օտարամոլության ձգտումը։ Այս դարում, երբ ուժեղ պրոպագանդվում է արմատներից հեռացումը, երեխայի մոտ ձգտում առաջացնելը դեպի հայկականը բնավ հեշտ չէ, ու դրա համար պետք է կարողանալ ստեղծել մրցունակ գաղափար ու պրոդուկտ։
Հաշվի առնելով այն աշխատանքն ու նյութածախսը, որն արվել է՝ այն շատ ավելի թանկ կարժենար, եթե զուտ բիզնեսային տեսանկյունից դիտարկվեր։ Բայց շնորհակալություն նաև համագործակցող խանութներին, ովքեր մեզ հետ միասին կարևորել են գաղափարը, ու ոչ թե զուտ եկամուտը. այս դարում դա շատ գնահատելի է։
Ուզում ենք հնարավորինս շատ երեխաների համար հասանելի լինեն տիկնիկները և առաջիկայում կփորձենք մեր արտասահմանյան գործընկերների հետ բանակցությունների շնորհիվ նաև ավելի մատչելի տիկնիկներ ստեղծել։
Մեր պահեստը սպառվեց ուղիղ 2 օրում)) Ձեր ուղարկած տեսանյութերում տեսնում ենք ձեր երեխաների փայլող աչքերը, ու դա լավագույն գնահատականն է։
Մենք մեր տիկնիկներին շատ ենք սիրում, ուրախ ենք, որ դուք նույնպես))»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»