Այս խաղաղության պայմանագրով մենք գնում ենք պատերազմի. Ուղղակի հետաձգում ենք հաջորդ սերնդի վրա. Սամվել Բաբայան
Խաղաղության պայմանագիրը ՀՀ իշխանությունը փաթեթավորում է այնպես, որ 20-25 տարի հետո իմ թոռները պատերազմեն. Իրենց թվում է, որ գնում են խաղաղության, բայց դա խաղաղություն չի, պատերազմ է, ուղղակի այս սերնդից հետաձգում եք հաջորդ սերնդի վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:
«100 տարի առաջ ցեղասպանություն է եղել, եւ Հայաստանի ցանկացած նախագահ, որ փորձում է ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, նա դավաճան է դառնում: Գնում է արտասահման, լոլիկով ու ձվով խփում են: Այօր էլ նույնկերպ Սփյուռքը գրեթե ամբողջովին արհամարհում է այսօրվա գործող իշխանություններին:
Ես ասում եմ՝ եթե Ադրբեջանում կան գրագետ, մտածող մարդիկ, որպեսզի մեր ժողովուրդները, որոնք 300 տարի իրար հետ կռվում են, եւս 300 տարի չշարունակեն կռվել, պետք է խաղանք մեր խաղը: Այսքան ժամանակ մենք չենք որոշել, գերտերություններն են որոշել, որոնք իրենց շահերն են առաջ տարել: Ես առաջարկում եմ, որ մենք խաղաղն մեր խաղը՝ Ադրբեջանի հետ համաձայնեցված: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ Արցախը պետք է լինի ինքնավար հանրապետություն, այդ ժողովուրդը պետք է վերադառնա, խաղաղություն լինի, երկու ժողովուրդները հաշտվեն: Տարածաշրջանը գնա տնտեսական, քաղաքական, լոգիստիկ ինտեգրման ճանապարհով: Սա է մեր ապագան»,-ասաց Սամվել Բաբայանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»