Քիչ ֆուտբոլիստներ կարող են ասել, որ հասել են ամեն ինչի․ Մեսսի
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին բացատրել է, թե ինչ է նշանակում իր համար 2022 թվականի Աշխարհի առաջնությունում հաղթելը։
«Սա ամենահրաշալի իրադարձությունն է։ Բոլորն էլ որոշակի երազանքներ ունեն, բայց գլխավորը իր թիմի հետ Աշխարհի առաջնությունում հաղթելն է։ Ինձ բախտ է վիճակվել հաղթել «Բարսելոնայի» հետ ակումբային մակարդակով և նաև անհատական մակարդակով: Սա այն ամենն էր, ինչ պակասում էր։
Քիչ ֆուտբոլիստներ կարող են ասել, որ հասել են ամեն ինչի։ Փառք Աստծո՝ ես նրանցից մեկն եմ:
Ջանքերի, զոհաբերությունների, աշխատանքի շնորհիվ դուք ի վերջո հասնում եք ձեր նպատակներին: Ճանապարհը կարող է դժվար լինել, բայց դուք պետք է շարունակեք պայքարել ձեր երազանքների համար: Մի քանի տարի առաջ վստահ էի, որ աշխարհի չեմպիոն եմ դառնալու։ Հետո դա տեղի ունեցավ։ Ես գիտեի, որ Աստված ցանկանում է, որ ես դառնամ աշխարհի չեմպիոն»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Սիրո անունը Հայաստան է
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ
Ակունք բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Արևմուտքը բացահայտ միջամտում է ՀՀ քաղաքական գործընթացներին. Շոյգու