Հայաստանում գինեգործությունն ու խաղողագործությունը ողբալի վիճակում են. Սամսոն Գրիգորյան
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի տարբերություն ՀՀ իշխանության ներկայացուցիչների, ովքեր հորդորում են խաղողագործներին քանդել այգին և գնալ այլոց մոտ բանվոր աշխատել, Ավստրիայի իշխանությունները հորդորում են ավելի մեծացնել խողողի այգիները, դրա հետ միասին առաջարկելով նոր լուծումներ և սատարելով բիզնեսի այդ ճյուղին։
Այսպիսով, ամեն ինչ անում են, որպեսզի խաղողագործները ստեղծեն սեփական գինեգործարանները, փոքրիկ, սակայն ավելի արդյունավետ և ավելի որակյալ արտադրանք ստանալով։
Սովորեցնում, բացատրում են, որ բեռնատարում բարձված, կիսափտած խաղողից, չի կարելի լավ գինի ստանալ, որ ողկույզները պետք է լինեն ամբողջական, ոչ մի փչացած հատիկով։ Այս դեպքում փոքրիկ գինեգործական տնտեսությունների արտադրանքը միշտ շահում է մեծ գործարանների համեմատությամբ։
Իսկ ինչպե՞ս պետք է գնորդը, զբոսաշրջիկը կամ արտահանողը ծանոթանա այդ փոքրիկ տնտեսության արտադրանքին։ Սրա համար էլ շատ պարզ լուծում է տրվել։ Տեղում, ֆերմերն իրավունք ունի ստեղծել այսպես ասած հացատուն, որտեղ շատ չնչին հարկեր վճարելով (համարյա անշոշափելի), կարող է վաճառել իր գինին և գյուղատնտեսական բոլոր ապրանքները, բացի տաք ուտեստներից և տաք ըմպելիքներից։
Գյուղմթերքի 30% ը կարող է ձեռք բերված լինել այդ գյուղի այլ ֆերմերներից։ 100% ը պետք է լինի այդ գյուղում արտադրված։
Այսպիսով զբոսաշրջիկը ստանում է կոլորիտային միջավայր, ծանոթանում ազգային առանձնահատկություններին և տեղի էկոլոգիապես մաքուր արտադրանքին։ Ստեղծվում է հնարավորություն ֆերմերի համար, իր գինեգործական արտադրանքը արտահանելու և նոր գնորդներ ներգրավելու ուղղությամբ։
Պետությունը չի կորցնում ընդհանրապես ոչինչ, միայն ձեռք է բերում ավելի կայուն, ավելի ապահովված գյուղաբնակ քաղաքացի, ազատվում է մեծ սոցիալական բեռից, զարգացնում է գինեգործությունը երկրում, ապահովում է գյուղերի զարգացումը, զբոսաշրջության զարգացումը, բնակիչների եկամուտը, արժանապատիվ կյանքն ու կրթությունը, բնակչության աճ է ապահովում։
ՀԳ. Հայաստանում գինեգործությունն ու խաղողագործությունը ողբալի վիճակում են։ Մեր գինու որակը գնահատելու համար, բավական է միայն տեսնել Արարատի մայրուղում շարված խաղողով բարձված մեքենաների և դրանց բեռի անմխիթար տեսքը, այդպես որակյալ գինի ստանալը խիստ կասկածելի է։
Նկարներում այն ամենն է, ինչ ավստրացի ֆերմերը իր հացատանը կարող է վաճառել առանց հարկման։
Սևակ Խլոյանի ուսումնասիրություններից և հավաքած տեղեկություններից»։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»