Արցախից բռնի տեղահանվածների բնակության և կոմունալ ծախսերի համար ևս 950 մլն դրամ կհատկացվի
Հայաստանի կառավարությունը քննարկել է «ՀՀ պետական բյուջեի 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու և Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու հարցը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացված նախագծի վերաբերյալ զեկուցելով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասնել է, որ այն նպատակ ունի ժամանակավոր բնակվելու և կոմունալ ծախսերի համար սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում հատկացնել ևս 950 միլիոն դրամ հոկտեմբեր ամսվա վճարումների շարունակականությունն ապահովելու նպատակով։
«Այս նախագծով հատկացնում ենք նաև 420 մլն դրամ 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության ծրագրին մշակված ու նույնականացված տվյալների վճարումներն իրականացնելու համար։
Նշեմ, որ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից այս պահի դրությամբ արդեն իսկ օգտվել է 73 հազար 196 անձ։ Նրանցից 69 հազար 199-ը ստացել է 40+10 հազար դրամ, իսկ 3997-ը՝ միայն 10- հազարական դրամ աջակցություն»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ հատկացվող գումարը հնարավորություն կտա շարունակել հոկտեմբեր ամսվա վճարումները և գումար տրամադրել 19 հազար անձի»,- մանրամասնել է Մկրտչյանը։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան