Բավարիան Բունդեսլիգայի նոր ռեկորդ է սահմանել
Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Դարմշտադին»:
Թոմաս Տուխելի թիմը 8-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց։
Այս խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հարի Քեյնը։
Ըստ Bayern & Germany-ի, մյունխենցիները Բունդեսլիգայում նոր ռեկորդ են սահմանել: «Բավարիան» դարձավ Գերմանիայի առաջնության պատմության մեջ առաջին թիմը, որը 9 մեկնարկային տուրից հետո 34 գոլ խփեց։
9 տուրերի արդյունքներով Տուխելի թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ մեկ միավորով առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող Լևերկուզենի «Բայերից»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Սիրո անունը Հայաստան է
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ
Ակունք բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Արևմուտքը բացահայտ միջամտում է ՀՀ քաղաքական գործընթացներին. Շոյգու