Ուզում եք ասել՝ ես պատվեր կատարո՞ղ եմ. հերոս ծնողը չի՛ կարող լինել պատվեր կատարող. դատավոր
Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուի ընտրության հարցը:
Բարձրագույն դատական խորհուրդը առաջադրել է Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները: Ներկայացված 3 թեկնածուներից ԱԺ-ն պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու:
Նշենք, որ Նաիրա Հովսեփյանը, 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է:
«Ես առաջնորդվում եմ Գևորգ Արշակյանի կողմից ստեղծված հայրենիքի սիրո բանաձևով` հայրենիքը սիրում են այն ճանաչելով, հայրենիքը սիրում են այն շենացնելով», - իր ելույթում ասաց դատավորի թեկնածուն՝ նաև արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի կողմից երեկ հնչեցրած հարցադրմանը:
«Ուզում եմ պատասխանել երեկ ԱԺ պատգամավոր պարոն Մանուկյանի հարցադրմանը, թե՝ ես ինչպես եմ քայլելու փողոցում. Հին Հռոմում և Հունաստանում, երբ մարդուն պաշտոն էին տալիս հարցնում էին՝ որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում, այսօր դա բարեվարքությունն է. ուզում եմ ասել, որ ես միշտ հպարտ եմ քայլել, այն ընտանիքում որտեղ ծնվել եմ ես՝ Գևորգ Հովսեփյանի ընտանիքում և այն ընտանիքը, որ ստեղծել եմ ես՝ ծնել ու դաստիարակել եմ Գևորգ Արշակյաանին, Դուք ուզում էիք ասել, որ ես պատվեր կատարող եմ, վախկոտ եմ, պարոն Մանուկյան հնչեցնում եմ, որ հերոս ծնող ու դաստիարկողը չի կարող լինել ո՛չ պատվեր կատարող, ո՛չ վախկոտ»,-ասաց դատավորի թեկնածուն:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել