Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աստղային կազմ՝ ընդդեմ Բրազիլիայի Թրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք. Լուկաշենկո Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից Վերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափով Բլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համար Միլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնում Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն ՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգով Իսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով «Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրեն Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են

Աստղային կազմ՝ ընդդեմ ԲրազիլիայիԹրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք. ԼուկաշենկոԱրա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնիցՎերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու«Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափովԲլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համարՄիլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնումՄելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողությունՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգովԻսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով«Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրենՓարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում ենՔեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստեսԱյսօր կսկսվի գարնանային գիշերահավասարըԹբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականության ապագանԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել «19th Agzamov Memorial»-ի առաջին երկու խաղափուլերումԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալՇրջանառվող Սահմանադրության «նախագիծը» վերջնական չէ. ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանումըԻրանը հայտնել է առաջին անգամ ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասինԷս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ էՊՆ-ն մշտապես գնահատում է Հայաստանի անվտանգության հետ կապված բոլոր ռիսկերըԻսրայելում ձերբակալվել է պահեստազորային՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքովՔԿՀ-ում կալանավորվածը փորձել է ինքնասպան լինելԾաղկաձորում 24 ժամ ջուր չի լինիԵս չեմ ծրագրում զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք. ԹրամփՍամվել Կարապետյանը մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով. Պապիկյան«Դիլիջան» պարկի 5 հողամասում կառուցապատման իրավունքը դադարեցնելու՝ Դատախազության հայցադիմումները ընդունվել են դատարանի վարույթԱրաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը ՄասկատումԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինիի մաhվան մասինԻրանը պնդում է, որ հրթիռների պակաս չունիՊատերազմը կանգնեցնելու հնարավորությունը ԱՄՆ-ի ձեռքում է. Անտոնիո ԳուտերեշՆեթանյահուն խոստացել է զերծ մնալ Իրանի Հարավային Պարս գազի հանքավայրի վրա հարձակումիցՄեր աղջիկները ուշ ժամի հանգիստ, ոտքով գալիս են տուն, սա Հայաստանի լավ վիճակի մասին է խոսում. Անդրանիկ ՔոչարյանԵրեւանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնունԿուբան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ցանկացած հարցԻրանը «ենթարկվում է կործանման», բայց հեղափոխությունը պահանջում է «ցամաքային բաղադրիչ». ՆեթանյահուԱլիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուցՇարունակում ենք աշխատանքները՝ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական տալու համարԵրուսաղեմում պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները Սուրբ Հարության տաճարումԱշտարակում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն կասեցվել. ՍԱՏՄԷստոնիան մեղադրել է Ռուսաստանին` օդային տարածքի խախտման համարՄակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Հորմուզի նեղուցում նավերի պաշտպանության հարցըԱՄՆ-ն կարագացնի Մերձավոր Արևելք ծովային հետևակայինների ուղարկումը. NBC NewsԲաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել ենԱմփոփվել են «Ռոբոտների հաքաթոն»-ի արդյունքներըԱպօրինի թմրաշրջանառությունից հանվեց 9 կգ մարիխուանա (տեսանյութ)Մետրոպոլիտենի բնականոն երթեւեկությունը վերականգնվել էԱԺ-ում քննարկվել է մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները պարտադիր ապահովագրության դաշտ բերելու նախագիծըՀՀ սնանկության դատարան 2025-ի ընթացքում մուտքագրվել է 4733 սնանկության գործԻրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Քաղաքականություն

Ի՞նչ են ասում արցախցիները․ ներկայացնում եմ նրանց ուղիղ խոսքը

Օդանավակայան էի գնացել՝ ինձ մտերիմ արցախցի ընտանիքի Ռուսաստանի Դաշնություն ճանապարհելու։ Օդանավակայանում նրանք հանդիպեցին իրենց ծանոթ ևս երկու արցախցի ընտանիքի, որոնք ևս արտագաղթում էին։ Հարցնում եմ՝ ինչու եք գնում։ Պատասխանում է՝ մնամ որ ի՞նչ։ Տարիներ շարունակ բիզնես եմ վարել Արցախում, ապրուստ ստեղծել, ամեն ինչ կորցրել եմ, մնամ Նիկոլից ողորմություն ուզե՞մ։ Էդ մարդուց, որ իմ տունն ու հողը ծախել ա, ասեմ ինձ ամիսը 50 հազար փող տուր ապրեմ, հողը ջհանդա՞մ։ Ասում է՝ եկար ասիր Արցախը Հայաստան է և վերջ, հետո ասիր բանակցում ես քո կետից․ մտածեցինք, որ հարցի լուծումը տալու ես։ Հերիք չէ սաղ սխալ ես արել, սուտ ես ասել, Ալիևի սաղ ասածները արել ես, ես էլ ստիպված գաղթել եմ, որ էրեխեքիս չսպանեն։ Հիմա դու ինձ կանչում ասում ես 50 հազար ողորմություն եմ տալիս, իմ քույրեր ու եղբարներ։ Ի՞նչ քույրեր ու եղբայրներ։ Դու միլիոնանոց տանն ապրում մես կանչում ես քո քույր ու եղբայրներին, ասում ես առ 50 հազար դրամը, գնա ոնց ուզում ես ապրի՞։ Պետք չէ ինձ քո 50 հազարը, իմ հայրենիքը հետ տուր։ Չէիր կարողանում անել, ուղեղդ չէր հերիքում, թիմդ թիմ չէր, չմտնեիր դրա տակ, հրաժարական տայիր։ Իմ տանը նստած եմ եղել, լուրերով կարդացել եմ, որ ինձ հանձնել ես, իմ փոխարեն որոշել ես, որ ես Ադրբեջանում եմ։ Ու հիմա ինձ ասում ես՝ արի, ամիսը 40 հազար կտամ, + 10 հազարի կոմունալի՞։ Ինձ էդ 50 հազարը պետք չէ, գնում եմ։

Մյուս ընտանիքն ասում է՝ տարել են բնակեցնելու Սյունիքում։ Սյունիքում և ամբողջ երկրում տրամադրություններ են, որ շուտով Զանգեզուրի միջանցքի թեմա է բացվելու, նոր պատերազմ է լինելու, նիկոլը բան է խոստացել։ Ու վերլուծում է՝ Եթե Արցախը Հայաստան էր, հարձակվեցին Արցախի վրա, Նիկոլն ասաց՝ ինձանից գործ չունեք, մենք դիտորդի դերում ենք, ընդամենը ներսից ինֆորմացիա ունենանք՝ կտեղեկացնենք Հայաստանի ժողովրդին, եթե կապ լինի․ այդ դեպքում, Սյունիքն էլ է Հայաստան, որ հարձակվեն Սյունիքի վրա, էլի կասի՝ ինձանից գործ չունեք, ես երևանցիներին ինֆորմացիա կտամ։ Բա ես ընտանիքով մնամ էնտեղ կոտորվե՞մ։

Մի ինքնաթիռ ուղևոր էր, չիմացա էլ քանիսն էին Արցախից, բայց Հայաստանից արդեն հազարավոր արցախցիներ են հեռացել, ու ամեն մեկն իր հիմնավորումը ունի, որին պատասխան չունես։

Խնդրեմ, օդանավակայանում էդ մարդկանց հետ խոսում էինք ողորմությունից, էսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է էլի ողորմության մասին՝ արցախցիներին կտանք 50 հազարական դրամ։ Ասա տեսեմ, ամեն ինչ կորցրած մարդիկ են, 50 հաար դրամով ի՞նչ հարց են լուծելու։ Դու, որ ստանում ես միլիոնից ավելի աշխատավարձ ու քո սաղ ծախսերը 100 տոկոսով պետության վրա է, արի բացատրի՝ 50 հազար դրամով ո՞ր մեկը ինչ խնդիր է լուծելու։ Քո տված փողը անգամ տան վարձը չի հերիքում, ի՞նչ պետք է ուտեն, գոնե նվազագույն սոցիալական զամբյուղի գումարը պարտավոր ես տալ յուրաքանչյուր անձի ու ամեն ամիս։ Կառավարության տված օգնությունը գիտե՞ք որն է՝ էն որ բանկին պարտք ես 50 հազար դոլար, տունդ ձեռքիցդ վերցնում են, դու ամեն ամիս տանում վճարում ես մի անգամ 20 դոլար, մի անգամ 7 դոլար, 23 դոլար, բայց պարտավոր ես 50 հազար դոլար վճարել։ 50 հազար դրամ տալիս ես քաղաքացուն, ընդամենը 5 պարկ ալյուրի փող, ո՞նց է ապրելու։ Հետո պարզվեց՝ խաբել են, թե բոլորին տալու են։ Փոխվարչապետն ասում է՝ եթե ձեր հաշվին գումար նեղավ, որը մենք համարենք բավարար, դա էլ չենք տա։ Ժողովուրդ ջան, զգույշ եղեք ձեր փողերը չքաշեն, թե չ սրանցից ամեն ինչ սպասելի է։ Ձեր տունը խլել են, պետք է մի քիչ գումար տան՝ ողորմության կարգի, դա էլ ասում են չենք տա․ ում էլ որ պետք է տայինք, հունվարից չենք էլ տա, որովհետև թող գնան աշխատեն իրենց գլխի ճարը տեսնեն։ Սա է ասում հենց ուղիղ։

Վերջին օրերին մշտապես այցելում եմ արցախցի ընտանիքների․ ամեն անգամ շատ ծանր ապրումներով ես դուրս եմ գալիս իրենց բնակատեղիներից։ Այսօր հիմնականում ներկայացնում եմ իրենց ուղիղ խոսքերը՝ ուղղված Հայաստանի ղեկավարությանը։ Հավաքական միտքն այն է, որ քեզ ո՞վ էր ասում մեզ կտրես մեր տներից, մեր հողից, որ բերես ու փշրանքներ տաս։ Քաղաքացին ասում է՝ ունեի աշխատանք, տուն, երեք աժդահա տղերք, քեզ նեղություն չէի տվել, անգամ չէի էլ ընտրել, ինչի՞ դու որոշիր, որ պետք է իմ մի տղան զոհվի, մեկը հաշմանդամ դառնա, կինս խելագարվի, վերջում էլ տունս հանձնես, փախչեմ գամ ստեղ։ Դու ո՞վ էիր, ի՞նչ իրավուք ունեիր, որ ինձ սենց ճակատագիր տվեցիր։

Մեկուրիշը․ 40 տարեկան չկա, բայց արդեն 4 անգամ բռնագաղթել է, երկու անգամը՝ երբ երեխա էր, երկու անգամը՝ 2020 թվականից ի վեր, արդեն իր երեխաների հետ ու ամեն բռնագաղթելիս ընտանիքի անդամ է կորցրել։ Հիմա մտածում է՝ էլ ինչ է իր գլխին գալու, քանի դու վարչապետ ես։

Արցախցին, որ թողել է իր բավականին լավ ապրուստը ու բռնագաղթել, ասում է՝ ինչ-որ կոչ եմ լսում, թե նախկինները, օլիգարխները իրենց դղյակները ծախեն, մեզ տեղավորեն իրենց դղյակներում։ Ասում է՝ օլիգարխն ի՞նչ կապ ունի, որ դու իմ տունը հանձնել ես։ Ես իմ սարքած տանն ապրում էին․ ինչի՞ պետք է Հայաստան գաղթեմ, մի հատ էլ խալխի տանն ապրեմ, մի հատ էլ քո կողքի մարդիկ ինձ գլխու գցեն, թե՝ խալխից պահանջի իր տունը։ Ինձ իր տունը պետք չէ, ես իմ տունն եմ ուզում։ Կա՛մ իմ տունն ու հայրենիքը ինձ վերադարձրու, կա՛մ էնպես փոխհատուցի, որ ես խոսալու տեղ չունենամ։ Ես ոչ մեկի դղյակը չեմ ուզում, իմ տունը իմ համար դղյակ էր։

Էն մյուսը հարց ունի, ասում է՝ դու ասում էիր Ղարաբաղի մասին պետք է Ղարաբաղի ժողովուրդը խոսի, բանակցի, բա ինչի՞ գնացիր որոշեցիր, հանձնեցիր Ղարաբաղի ժողովրդի փոխարեն։

Մի ընտանիք ծայրահեղ վիճակում է ապրում․ կարողացանք ինչ-որ բան հավաքել-տանել․ տան պայմանները, որում ապրում են, խայտառակություն է ու 170 հազար դրամ վարձ են տալիս։ պետության տվածը ոչ մի բանի չի հերիքում, տան հայրը անաշխատունակ է դարձել․ զանազան մարդիկ օգնություններ են բաժանել, ու հիմա էլ քչացել են օգնություն բաժանողները, որտեղ զանգում են, հիմնականում պատասխանում են՝ փակում ենք ծրագիրը, էլ ռեսուրս չկա․ մարդն անհանգստանում է՝ լավ, ի՞նչ է լինելու, ինչքա՞ն է հնարավոր օգնություններով ապրել։

Արցախում ավելի քան 60 հազար մարդ ուներ զբաղվածություն, նրանց մի մասը պետական հիմնարկներում էր աշխատում։ Իրենց ասել են, որ մինչև դեկտեմբերի աշխտավարձերը կստանան․ բայց Հայաստանը սառեցրել է աշխատվարձը․ 3 մլրդ դրամից ավելի փող սառեցրել են, փոխարենը տալիս են 50 հազար դրամ ողորմություն։ Ընդ որում, ինչքան տալիս են, կրկնակի հետ են վերցնում, 50 հազար դրամ տալիս են, 100 հազար դրամ տուգանում են, ինչպես իմացանք օրերս։ Պետությունը օգնություն չի տալիս, մարդիկ գնում են ստանալու ինչ-որ տեղից օգնություն, ճանապարհին պարեկը 100 հազար դրամ ակտ է գրում․ այսինքն՝ կառավարությունը արցախցիների փողը շրջանառում է, մեկին տուգանում է, մյուսին օգնություն տալիս էդ փողով։

Ինձ շատ հետաքրքրեց տղաներից մեկի պատմությունը․ ոստիկան է եղել, գաղթից հետո կապ են հաստատել ու հրավիրել են Երևանի ոստիկանությունում աշխատանքի․ ասում է՝ մերժեցի, ո՞նց գնայի աշխատելու, իրենք մեզ համար ոտքի կանգնողներին ծեծում էին, ավելի լավ է՝ սոված մնալ, քան Փաշինյանի պաշտպան ոստիկան աշխատել։

Էս մարդիկ ապրում էին Արցախում, մենք իրենց խնդիրներից տեղյակ չէինք, իրենք իրենց գլխի ճարը տեսնում էին, մենք էլ մեր պրոբլեմներով էինք ընկած․ հիմա բռնագաղթել են այստեղ, մեր կողքին, ու մենք տեսնում ենք ամեն մեկի անձնական ողբերգությունը։ Մեկ օրում մարդկանց սննկացրին։ Ո՞նց է էն հարուստ խաղամոլը մտնում կազինո, տկլոր դուրս գալիս․ Նիկոլը, ես համարում եմ, որ էդ խաղամոլի պես Արցախն ու Հայաստանից լիքը տարածքներ կոն դրեց էդ կազինոյում։

Կարճ ասած՝ կրկնեմ միտքը, որն ասել եմ մի քանի թողարկում առաջ՝ իհարկե՝ ոչինչ չի փոխարինի հայրենիքին, բայց Հայաստանի կառավարությունը պարտավոր է ոչ թե օգնություն տալ, այլ փոխհատուցել բոլոր վնասները․ պետք է հերթով ցուցակագրի մարդկանց ու բաժանի բնակարաններ։ Պետք է 40-50 հազար դրամ տալու ու նրանց կախման մեջ գցելու փոխարեն տալ արժանապատիվ պայմաններ, առնվազն այնպիսին, ինչպիսին թողել-եկել են։ Սա՛ պետք է լինի հետևողական պահանջը։

yerevan.today