Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունը Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Մեկնարկել է ProBasket Ա Լիգան ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Թրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանը Միացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոնները Իրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ) Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ) Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ազատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ) Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներ

Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանըՄիացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոններըԻրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով
Հայաստան

Մեր հիմնական դիրքորոշումը միշտ եղել է ՀՀ տարածքային ամբողջականությանն աջակցելը. Իրանցի նախարար

Մեկօրյա ծրագրի ընթացքում մենք կարողացանք շատ լավ եւ արդյունավետ քննարկումներ ունենալ հայ պաշտոնյաների հետ. մասնավորապես էկոնոմիկայի նախարարի եւ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։

«Հարցեը, որ մենք քննարկեցինք, վերաբերում էր տրանսպորտի ոլորտում, ինչպես նաեւ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի տարբեր հատվածների իրականացման գործընթացներին, եւ նաեւ Հայաստանի մուտքին Կասպից ծով: Սա շատ կարեւոր այց էր»,-ասաց նա:

Իրանցի նախարարի խոսքով, շատ կարեւոր էր, որ իրանական ընկերություններից մեկը կարողացավ պայմանագիր ստորագրել հայկական կողմի հետ՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի հատվածներից մեկի կառուցման հետ կապված. «Դա կարեւոր փաստաթուղթ է եւ շատ լավ հնարավորություն է իրանական ընկերությունների համար, քանի որ իրանական ընկերությունները ճանապարհաշինության ոլորտում ունեն շատ հարուստ փորձ եւ կկարողանան իրենց փորձը ներդնել ճանապարհաշինության ոլորտում: Բացի այդ, երկու երկրների ընկերությունները կարող են իրենց մասնակցությունն ունենալ միմյանց ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում»,-ասաց նա:

Մեհրդատ Բազրփաշը ընդգծեց, որ կարեւոր հարցերից մեկը, որ քննարկվեց հայ պաշտոնյաների, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, վերաբերում էր ճանապարհավճարների զրոյացմանը. «Դա լավագույնս կնպաստի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճին:

Նաեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի տարածքում մի շարք դպրոցների կառուցման հետ կապված: Առաջիկա ամիսների ընթացքում կիրականացվի ծրագրերի մի մասը»:

Իրանցի նախարարը հավելեց, որ հարցերից մեկը վերաբերել է տրանսպորտի ոլորտին, նաեւ բեռնատարների երթեւեկության հարցին. «Քննարկվեց նաեւ Արաքս գետի վրա նոր կամուրջ ստեղծելու հարցը: Իհարկե, կողմերը պետք է կարողանան այդ ուղղությամբ առջիկա ամիսների ընթացքում վերջնական պայմանավորվածության գալ:

Մյուս կարեւոր հարցը վերաբերում էր բանկերի կողմից տրամադրվող տրվող երաշխիքներին, ինչը կհեշտացնի ՀՀ-ում իրանական ընկերությունների գործունեությունը: Պարոն Նախարարն ինձ խոսք տվեց, որ այդ ուղղությամբ ներկայացուցիչ կնշանակեն, որ հետամուտ լինի յդ հարցին»,-ասաց նա:

Մեհրդատ Բազրփաշն ընդգծեց, որ Հայաստանն Իրանի համար բարեկամ երկիր է. «Երբեւէ Հայաստանի կողմից մեզ վնաս չի եղել: Մեր հիմնական դիրքորոշումը միշտ եղել է Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելը: Խաղաղությունը շատ կարեւոր է Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը կարող է լավ խթան լինել տնտեսական հարաբերությունների զարգացման համար»,-ասաց իրանցի նախարարը:

Հարցին, թե արդյոք Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող նոր կամրջի կառուցումը կարող է դիտրկվել որպես «Զանգեզուրի միջանցքը» ուժով բացելու Ադրբեջանի մտդրությունները զսպելու Իրանի քաղաքականության մի մաս, նա պատասխանեց. «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանն իր հստակ դիրքորոշումը հայտնել է: Իրանը հանդիսանում է լոգիստիկ եւ տրանսպորտի ոլորտում հնարավորությունների երկիր: Մենք Հայաստանի համար ոչ մի ջանք չենք խնայի եւ պատրաստ ենք մեր փորձը կիսել հայկական կողմի հետ»: