Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Հայաստան

Փաշինյանը փող տալով՝ չի կարող մարել արցախցիների դժգոհության ալիքը. կարող է միայն հետաձգել. Դավիթ Գալստյան

Արցախի Հանրապետության գոյության էջը 2024 թվականի հունվարի մեկին չփակելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում գործեն Արցախի պետական ինստիտուտները, կամ դրանց մի մասը՝ Արցախի վտարանդի Կառավարության ձևաչափով։

Հայկական Արցախի պահպանությանը միտված այս տարբերակը, սակայն, ռիսկային է համարում Հայաստանի իշխանության ղեկավարի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող լրատվամիջոցը, որն օրերս Սամվել Շահրամանյանին ուղղված հարցադրումներ էր հրապարակել` դրանցից մեկով էլ անդրադարձել էր Արցախի վտարանդի Կառավարության մասին հարցին։

«Շատ է խոսվում Շահրամանյանի հակասահմանադրական հրամանագիրն առոչինչ ճանաչելու, ԼՂ լուծարված պետական ինստիտուտների գործունեությունը շարունակելու, այսինքն՝ ՀՀ-ում «ԼՂ վտարանդի կառավարություն» ձևավորելու մասին։ Արդյոք նման մտադրություն ունի՞ ՀՀ-ում գտնվող ԼՂ իշխանական էլիտան և հաշվարկե՞լ է նման կառավարություն ձևավորելու ռիսկերը, միազգային հնարավոր արձագանքը»,- գրել էր armtimes.com կայքը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը, խոսելով Հայաստանի Կառավարությունից իրենց պահանջների մասին, նշեց՝ ցանկացած հարց պետք է պատասխան ստանա Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև քննարկումներից հետո, բայց փաստ է այն, որ առ այս պահն Արցախի իշխանության ներկայացուցիչներին չի հաջողվում հանդիպում և քննարկում ունենալ Հայաստանի իշխանության հետ։

«Այսօր Հայաստանի իշխանության՝ Արցախի գործընկերները հայտնվել են Հայաստանում, բայց շփումներ մեր միջև չկան։ Չենք կարողանում հանդիպել և հասկանալ, թե ինչ տարբերակներ կան արցախցիների համար, և որ տարբերակն է ավելի ճիշտ քաղաքական առումով։ Մենք, որպես պատգամավորներ, առաջարկություններ ու տարբերակներ ունենք, բայց տեղի իշխանությունները երբ չեն ուզում քայլ անել, ստացվում է՝ չենք կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ձևավորել մեր անելիքների հերթականությունը»,- ասաց Գալստյանը։

Նրա փոխանցմամբ՝ Արցախի իշխանության գլխավոր հարցն է՝ հանկարծ թույլ չտալ փակել Արցախի պատմության էջը, հակառակ դեպքում՝ դա անողները պատմության դասագրքերում կհայտնվեն՝ որպես դավաճաններ։

«Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա Արցախի կայացման մեջ որևէ ներդրում չունի և չունի իրավասություն Արցախի պատմության էջը փակելու։ Առհասարակ, կարծում եմ, պատմությունն է Փաշինյանի հայտարարությունների գնահատականը տալու»,- ասաց Արցախից Հայաստան բռնի տեղահանված պատգամավորը։

Նրա մեկնաբանությամբ՝ մի կողմից՝ Հայաստանի իշխանությունը չունի ցանկություն հանդիպել Արցախի իշխանության ներկայացուցիչների հետ, միևնույն ժամանակ, արցախցիների մոտ կա մտավախություն, որ Հայաստանի իշխանության հասցեական քննադատության դեպքում կարող է իշխանությունը դադարեցնել արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունները։

«Իմանալով Հայաստանի իշխանության ձեռագիրը՝ կար մտավախություն, որ կարող են աջակցություն չտրամադրել արցախցիներին։ Մյուս կողմից՝ կան Արցախից քաղաքական ուժեր, որոնք մտածում են, որ Փաշինյանի հետ հանդիպում է պետք, որը լինելու է կողմնորոշիչ՝ իրենց հետագա անելքիների հարցում, թեև ես կարծում եմ, որ Փաշինյանի հետ հանդիպում չի էլ լինի,– ասաց Գալստյանը: Հարցին՝ ստացվում է՝ Հայաստանի իշխանությունը կարողանալու է սոցիալական աջակցության անվան տակ նաև լուռ պահել Արցախի՝ տնազուրկ դարձած մեր հայրենակիցներին, Դավիթ Գալստյանը պատասխանեց,- Ո՛չ, փողով արցախցիների դժգոհության ալիքը չի կարող մարել, կարող է միայն հետաձգվել»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։