Ո՞րն է Շահրամանյանի լռության պատճառը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց, որում նաեւ անոնսեց, թե նախագահ Սամվել Շահրամանյանն առաջիկայում հանդես կգա տարբեր հարցերի վերաբերյալ հայտարարությամբ։ Մեր տեղեկություններով՝ Հայաստան վերադառնալուց հետո, շուրջ երկու շաբաթ է՝ Շահրամանյանը սպասում է Նիկոլ Փաշինյանի ընդունելությանը, որը չի կայանում։ Սա է Շահրամանյանի լռության պատճառը:
Որոշ տեղեկություններով՝ Արցախի նախագահը ստեղծված իրավիճակի եւ ապագայի վերաբերյալ իր դիրքորոշումը հրապարակելուց առաջ որոշ հարցեր է ուզում ճշտել Փաշինյանի հետ: Վերջինս ձգձգում է հանդիպումը: Երեկ, փաստորեն, Շահրամանյանը շտաբի միջոցով մի թեթեւ«զգուշացրեց», թե հայտարարություն է անելու։ Ի դեպ, հանդիպման նախաձեռնությունը, ըստ մեր աղբյուրների, ի սկզբանե եղել է ՀՀ իշխանությունների կողմից, հետո, հավանաբար, «իրավիճակ» է փոխվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան