Ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի հայությունն, ավելի քան քաղաքակիրթ է․ Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՔԱՂԱՔԱԿԻ՞ՐԹ, ԹԵ՞ ՎԱԽԿՈՏ
Պաղեստինա-իսրայելյան պատերազմն իր արձագանքն է գտել ողջ աշխարհում։Ի աջակցություն պաղեստինցիների, ոտքի են կանգնել, ոչ միայն արաբական երկրների բնակիչներն, այլև Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի արաբական սփյուռքը։ Ցուցարարները շատ վճռական են տրամադրված։ Նրանց չեն կանգնեցնում ոստիկանական մեծաթիվ ուժերը։ Հանուն իրենց եղբայր պաղեստինցիների, եվրոպայի և ԱՄՆ-ի արաբները պատրաստ են ամեն ինչի, օրինակ ԱՄՆ-ում, նրանք ներխուժել են Կապիտոլիում։
Այս ամենի ֆոնին, հիշեցի մեզ՝ հայաստանցիներիս և սփյուռքահայերին։ Ոչ 2020թ․ պատերազմի ընթացքում, ոչ Ադրբեջանի հետագա հարձակումների ժամանակ, հայկական սփյուռքն, ինչպես պետք էր, ոտքի չկանգնեց։ Իսկ այս տարի Արցախի հայաթափու՞մը, արցախցիների տառապանքնե՞րը․․․ Ընդամենը, մի քանի վախվորած հավաքներ, Հայաստանի դեսպանատների առջև։ Այո՛, ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի հայությունն, ավելի քան քաղաքակիրթ է։ Հայ ժողովուրդը վայրենի, բարբարոս չի, որ քարուքանդ անի ամեն ինչ, հանուն իր հայրենակիցների և գործում է միայն սահմանադրական ճանապարհով․․․
․․․Արդյո՞ք․․․
Իրականում, մենք, որպես ազգային մեծամասնություն, վախկոտ, միայն մեր անձնականի մասին մտածող զանգված ենք, անհաղորդ մեր մերձավորի ցավին ու տառապանքին։ Եվ այդ վախը, հարմարվողականությունը, ներկայացնում ենք, որպես «քաղաքակրթություն» և «միայն սահմանադրական ճանապարհով», դատարկ կարգախոսներով։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»