Բաքվից զանգ են ստացել, Մելիքսեթն ու ընկերը ողջ են. դուստրը մանրամասնում է
Բաքվից զանգ են ստացել, Մելիքսեթն ու ընկերը ողջ են. դուստրը մանրամասնում է
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած հերթական ռազմական օպերացիան խեղեց բազմաթիվ ճակատագրեր, փոխեց արցախցիների երազանքներն ու նպատակները։
Հայրենիքի կորստին զուգահեռ, անտանելի ցավ են ապրում հատկապես այն ընտանիքները, որոնք մարդկային կորուստներ են կրել։ Իսկ մի մասի ճակատագիրը դեռևս հայտնի չէ։
Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղը 2020 թվականի պատերազմից հետո դարձել էր առաջնագիծ։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ծավալված գործողություններից ժամեր անց՝ ադրբեջանական զինուժն ամբողջությամբ գրավեց գյուղը, այն դեպքում, երբ քաղաքացիական անձինք դեռևս չէին հասցրել տարհանվել։ Գյուղից գաղթելու ճանապարհին նրանք ենթարկվել են բռնության ու խոշտանգումների։
MediaHub-ը զրուցել է սզնեքցի Զարինե Փաշայանի հետ։ Վերջինս սեպտեմբերի 19-ից փնտրում է հորը՝ Մելիքսեթ Փաշայանին։
Արցախցի փրկարարները Սզնեքում և հարակից համայնքներում որոնումներ են իրականացրել, շատ մարդիկ էին մնացել տներում, պատսպարված նկուղներում, սակայն Մելիքսեթից որևէ տեղեկություն չի եղել։ Ընտանիքը պատրաստ էր ընդունելու ամենացավոտ լուրը, բայց օրեր առաջ Բաքվից զանգ են ստացել, Մելիքսեթն ու ընկերը ողջ են։
«Հայրս խոսել է քեռուս հետ միայն, քանի որ Հայաստան տեղահանվելուց հետո փոխել ենք նաև մեր հեռախոսահամարները։ Հայրս Ադրբեջանում է, ընկերոջ հետ գերի է։ Ասել է լավ եմ, միայն չգիտեմ երբ բաց կթողնեն»,- մանրամասնեց դուստրը։
Քանի՞ գերի է պահվում Ադրբեջանում։ Արցախի ՄԻՊ գրասենյակի փաստահավաք առաքելության շրջանակում հավաքագրված տվյալների համաձայն, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից բացի, Բաքվի բանտերում պահվում է մոտ մեկ տասնյակ արցախցի (խոսքն այս սեպտեմբերի ագրեսիայի ժամանակահատվածի մասին է)։
Զարինեն հույս ունի, որ այս անգամ Ադրբեջանը, Արցախին ամբողջությամբ տիրանալուց հետո, մարդասիրական քայլ կանի և կփոխանցի գերիներին։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան