ՀՀ պաշտոնյաների ստացած նվերների ռեեստր կստեղծվի
Հանրային ծառայողների ստացած և պետության սեփականությունը դարձվող նվերների տնօրինման իրավահարաբերությունները մինչ օրս նորմալ չեն կարգավորվել։ Այդ մասին Գործադիրի այսօրվա նիստում ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ հավելելով, որ պաշտոնական այցերի, գործուղումների կամ արարողակարգերի ժամանակ ՀՀ պաշտոնյային տրվող նվերները կհանձնվեն թանգարաններ, Ազգային գրադարան, կամ էլ կնվիրաբերվեն բարեգործական նպատականերով։
«Օրենքով պաշտոնյան նվեր ստանալու իրավունք չունի, բացառություն են կազմում միայն պաշտոնական այցերի, միջոցառումների ժամանակ ստացած նվերները, կրթաթոշակը և դրամաշնորհը։ Այդ նվերները պետության սեփականությունն են դառնում, եթե դրանց արժեքը 60 հազար դրամից ավելի է, սակայն դրանց հետագա տնօրինման ճակատագիրն անհայտ է ու օրենքով կարգավորված չէ»,– նշեց նախարարը։
Մինասյանը նաև ասաց, որ նվերների ռեեստր է լինելու, որը, նրա խոսքով, հնարավորություն է տալու թափանցիկ դարձնել բոլոր պաշտոնյաների ստացած նվերները։
Նիկոլ Փաշինյանն է նկատեց, որ դա նպաստելու է ոչ միայն հակակոռուպցիոն ծրագրին, այլև պաշտոնյաների՝ առավել պաշտպանված դառնալուն, քանի որ մերժելով նվերը՝ կարող է հղում անել օրենքին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել