Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մասին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հարությունյանը (ծնվ. 1973 թ.) մեղադրվում է «Ադրբեջանի Հանրապետության տարածքում ագրեսիվ պատերազմին մասնակցելու, վարձկաններ հավաքագրելու, վարժեցնելու և ֆինանսավորելու, ինչպես նաև նրանց ռազմական հակամարտություններին և ռազմական գործողություններին ներգրավելու համար, մասնակցություն ԱՀ օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների ստեղծմանը, նրանց գործունեությունը կազմակերպելուն, այդ հանցավոր խմբերին զենքով, բաղադրամասերով, զինամթերքով, պայթուցիկ նյութերով, ռազմական տեխնիկայով և բանակային տեխնիկայով զինելուն, նախապատրաստական դասընթացներ կազմակերպելուն. այդ զենքերի կիրառման, ինչպես նաև դրանք Ադրբեջան մաքսանենգ ներմուծելու և ահաբեկչության ֆինանսավորման համար»:
Նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 100, 116, 117, 120, 214, 214-1, 214-3, 218, 279 եւ այլն հոդվածներով։
Հարությունյանը ձերբակալվել էր ադրբեջանական ուժայինների կողմից սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայից հետո: Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը հաշված օրերի ընթացքում, թողնելով իր տունն ու ունեցվածքը, տեղափոխվեց Հայաստան։ Տարբեր գնահատականներով՝ Լեռնային Ղարաբաղում մնացել է 15-ից 40 հայ, հիմնականում մարդիկ, որոնք դեռ հույս ունեն գտնել իրենց անհետ կորած հարազատներին։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան