ԼՂ-ն Ադրբեջшնի մաս դարձնելու որոշումը կայացվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ․ Պուտինը նրան չի ստիպել Ղարաբաղը հանձնել Ադրբեջшնին. Լավրով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս դարձնելու որոշումը կայացվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Երևանյան գործիչների հայտարարությունները, թե Պուտինը, 2020 թվականի նոյեմբերին պատերազմը դադարեցնելու մասին պայմանավորվածությունը ստորագրելով, ստիպել է Փաշինյանին Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, սուտ են», - նշել է Լավրովը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունում նշված էր, որ Լեռնային Ղարաբաղը ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտին է։ Ավելին՝ կար ընդհանուր ըմբռնում, որ ԼՂ-ի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը կշարունակվի, սակայն հետագայում Պրահայում կայացած բանակցությունների արդյունքում ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինչով էլ հարցը փակվել է։
«Երբ 1 կամ 1,5 տարի անց Պրահայում կայացած ինչ-որ հերթական եվրոպական գագաթնաժողովում Փաշինյանը ստորագրեց մի փաստաթղթի տակ, որում ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց 1991 թվականի սահմաններում ՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, այդ հարցը փակվեց», - ասել է ՌԴ արտգործնախարարը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ