Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Արցախ

Արցախցիներին սպանեց նաեւ իսրայելյան զենքը

Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը բացառիկ հարցազրույց է տվել Jerusalem Post-ին, որը ներկայացնում ենք ստորեւ։


Jerusalem Post․ Կարո՞ղ եք նկարագրել Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակը ձեր տեսանկյունից  

Դեսպան․ Այն, ինչ տեղի է ունենում, դասական էթնիկ զտումներ են։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են հայկական տարածաշրջանի բնիկ բնակչությունը, մարդիկ, ովքեր այնտեղ ապրել են 3000 տարի, լքում են իրենց տները, իրենց հոգեւոր եւ ազգային ժառանգությունը, թողնում իրենց սիրելիների գերեզմանները։

Jerusalem Post․ Ինչո՞ւ են նրանք հեռանում

Դեսպան․ Նրանք այլ ելք չունեն, քան լքել Լեռնային Ղարաբաղը, քանի որ նրանց կյանքն անտանելի է։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ այնտեղ բնակվում էր 120 000 հայ։ Այսօր մոտ 100 000-ը լքել է իր տունը։

Jerusalem Post․ Ադրբեջանը հաստատակամորեն պնդում է, որ իրենք ցանկանում են, որ բնակիչները մնան, եւ որ Ղարաբաղից հեռացած միակ մարդիկ զինվորականներն են, ո՞վ է ճշմարտությունն ասում

Դեսպան․ Պաշտոնապես մեկնողների թիվը 95 000 է։ Դուք հավատո՞ւմ եք, որ այդ տարածաշրջանում կար 95 000 զինվորական: Տեսանյութը կարող եք դիտել հեռուստատեսությամբ. կանանց եւ երեխաներին վտարում են։ Նրանք այնտեղ ապագա չեն տեսնում: Նրանց կյանքի համար երաշխիք չկա: Նույնիսկ Ադրբեջանի ժողովուրդը երաշխիքներ չունի, քանի որ ապրում է ավտոկրատ պայմաններում։

Jerusalem Post․ Պատմեք ցամաքային ականների մասին, որոնք, ըստ տեղեկությունների, Հայաստանը տեղադրել է այդ տարածքում, եւ ռազմական անձնակազմի մասին, որոնք գտնվում էին տեղում

Դեսպան․ Դրանք ինքնապաշտպանական ուժեր էին, որոնք կոչված էին պաշտպանելու տեղի հայերին ադրբեջանցիներից։ Եղել է երկու պատերազմ (1990 եւ 2020 թվականներին), եւ մարդկանց անվտանգությունը երաշխավորված չէր: Ցանկացած համայնք իրավունք ունի պաշտպանելու իրեն։

Ադրբեջանը պնդում է, որ այդ ստորաբաժանումները եղել են Հայաստանի Հանրապետության կանոնավոր բանակի կազմում։ Դա սուտ է: Լեռնային Ղարաբաղում չկա Հայաստանի Հանրապետության բանակ։

Jerusalem Post. Կարո՞ղ եք համեմատել հայերի վիճակը պաղեստինցիների ներկայիս աղետալի վիճակի հետ

Ոչ։  Հակամարտությունները համեմատելն իմաստ չունի։ Յուրաքանչյուր հակամարտություն եզակի է:

Jerusalem Post․ Երկու կողմերի ղեկավարները հանդիպումներ են անցկացնում վերջնական խաղաղության համաձայնության հասնելու համար, ինչպիսի՞ն է այդ բանակցությունների կարգավիճակը

Դեսպան․ Ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղությամբ, եւ մենք լավատես ենք, որ համաձայնության կհասնենք, բայց ներկա պայմաններում, երբ հայերը վտարված են իրենց նախնիների հայրենիքից,  դա դժվար է կանխատեսել: Ես հույս ունեմ, որ այդ հանդիպումը (Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ հոկտեմբերի 5-ին) տեղի կունենա, քանի որ բանակցային սեղանի շուրջ նստելուց բացի այլ այլընտրանք չկա:

Jerusalem Post․ Իսրայելը չափազանց ադրբեջանամե՞տ է

Դեսպան․ Ես չեմ հավատում, որ Իսրայելի օրակարգում կա Հայաստանը։ Ադրբեջանը գնում է միլիարդավոր դոլարների իսրայելական զենք։ Համագործակցությունն ու ռազմավարական գործընկերությունն շատ ուժեղ են։

Ցանկացած երկիր կարող է զենք վաճառել եւ գնել։ Խնդիրն այն է, որ այդ զենքը հայտնվում է մեր սահմաններին եւ կրակում խաղաղ բնակիչների վրա։

Այսպիսով, եթե դուք հարցնեք, թե արդյոք Իսրայելը ադրբեջանամետ պետություն է, ես չեմ կարող պատասխանել: Սակայն երկու երկրների ռազմավարական, ռազմական եւ հետախուզական համագործակցությունն ամուր է, եւ դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Դա մի բան է, որի մասին երկու կողմերն էլ հպարտորեն հայտարարում են:

Jerusalem Post.  Իսրայելը տրամադրվա՞ծ է Հայաստանի դեմ 

Դեսպան․ Քաղաքացիական հասարակությունը շատ հայամետ է Լեռնային Ղարաբաղի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։

Jerusalem Post. Կարո՞ղ եք համեմատել հայերի ծանր վիճակը Լեռնային Ղարաբաղում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների վիճակի հետ:

Դեսպան․ Մենք կարող ենք զուգահեռներ գտնել։ Հայերն ու հրեաներն ընդհանրություններ ունեն։ Մենք երկու ժողովուրդ ենք, որոնք ենթարկվել են սարսափելի ցեղասպանությունների։

«Ցեղասպանություն» եզրույթի ստեղծող Ռաֆայել Լեմկինը CBS-ին տված հարցազրույցում զուգահեռաբար հիշատակել է ինչպես Հայոց ցեղասպանությունը, այնպես էլ Հոլոքոստը:

Jerusalem Post․ Կա՞ որեւէ բան, որը ցանկանում եք ավելացնել, ինչի մասին Ձեզ չեմ հարցրել

Դեսպան․ Մենք ականատեսն ենք մարդկային սարսափելի ողբերգության, որն աննախադեպ է 21-րդ դարում։ Հայերը դուրս են մղվում իրենց պատմական հայրենիքից՝ հետեւում թողնելով իրենց ժառանգությունը, եկեղեցիները, վանքերն ու տապանաքարերը։ Ես նրանց համար ոչ մի հույս չեմ տեսնում։ Քանի դեռ Ադրբեջանը մնում է ավտոկրատ, մենք շարունակելու ենք ականատես լինել այդ ողբերգությանը։

Ես նաեւ շնորհակալ եմ բոլոր իսրայելցիներին, ովքեր զանգում են դեսպանատուն, բաց նամակներ գրում եւ հայտարարություններ տեղադրում՝ հաջակցություն հայերի։ Շնորհակալ եմ Ձեր  կամքի եւ աջակցության համար։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/09ec27933ab0d6ea752c6d213b45161d

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»