Լիբանանահայությունը արցախյան զորակցության օր է հայտարարել. Հակոբ Հավաթյանը` սատարման ակցիաների մասին
Լիբանանահայերը, ի զորակցություն Արցախի, այսօր առավոտյան երթ են իրականացրել, ապա խորհրդանշական կերպով ստորագրել Արցախի դրոշի վրա։
Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Հակոբ Հավաթյանը։
«Այսօր ամբողջ օրը՝ առավոտյան 9-ից մինչև այս պահը, լիբանանահայությունը արցախյան զորակցության օր հայտարարեց։ Առավոտ կանուխ տեղի հայությունը կատարեց իր ճիտին պարտքը և եկավ իր ստոորագրությունը զետեղելու արցախյան դրոշի վրա։ Դա խորհրդանշական է՝ նկատի ունենալով, որ հայ այս համայնքը վերջին 30 տարիներին միշտ էլ Արցախի հետ է եղել, Արցախի համար արել է շատ բան, Արցախի վերաբնակեցման ընդհանուր գործընթացի մեջ մեծ դեր է ունեցել»,- ասել է Հավաթյանը։
Նրա խոսքով՝ Լիբանանի հայ համայքնի համար միշտ էլ Արցախը եղել է ուշադրության կենտրոնում ու կիզակետում։
«Այսօր բոլորս էլ ապրում ենք հուսահատման պահ Արցախի հողերի կարևոր մասերի կորստից։ Արցախին վիճակված այսօրվա դառը ճակատագիրը սպառնում է արցախցիների ֆիզիկական գոյությանը։ Այս ամենից խռովված են բոլոր հայերը, լիբանանահայ գաղութը իր ասելիքն ունի նաև այս անգամ,- նշել է Հակոբ Հավաթյանը։
Նրա փոխանցմամբ՝ երթին մասնակցել են տարբեր տարիքի հազարավոր քաղաքացիներ, որոնք արաբերեն, անգլերեն, հայերերն պաստառներով շրջել են հայկական համայնքներում ու իրազեկել՝ ինչ է կատարվում Արցախում։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան