Ամենաօպտիմալ լուծումը Լեռնային Ղարաբաղը որպես առանձին պետություն ճանաչելն է. Կոնստանտին Սիվկով
Ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը Alpha Newsroom-ի ուղիղ եթերում նշել է, որ պետք է դադարեցնել տարածաշրջանային հակասությունները և թույլ չտալ, որ հակամարտությունները կրկին բռնկվեն։
«Ռուսաստանը չափազանց մտահոգված է և մեծ տագնապով հետևում է այս տարածաշրջանում հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև աճող ռազմական լարվածությանը։ Մեզ համար, ռուսների համար, անձամբ ինձ համար նրանք մեր եղբայրական ժողովուրդներն են, մենք երկար տարիներ ապրել ենք մի երկրում։ Ուստի այդ հակամարտությունները պետք է դադարեցվեն։
Բայց, հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, Հայաստանն իր տարածքում ունի ռուսական բազաներ, ամենակարևորը, որ Հայաստանը միասնական ՀՕՊ համակարգի մաս է հարավային ռազմավարական ուղղությամբ, իհարկե, Հայաստանը շատ ավելի մոտ է Ռուսաստանին և ավելի կարևոր է՝ բոլոր առումներով։
Կարծում եմ, որ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան առանց արյունահեղության բանակցել այնպես, որ ԼՂ-ն ստանա այն կարգավիճակը, որը կբավարարի բոլոր կողմերը։ Կարծում եմ՝ դա իմ անձնական կարծիքն է, որ ամենաօպտիմալ ձևը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչումը որպես առանձին պետություն»,- ամփոփել է Սիվկովը։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան