Մետաքսե Հակոբյանն աթոռից կառչած Արայիկ Հարությունյանի մասին
Տարբեր տեխնոլոգիաներ եւ ուժ կիրառելով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան անում է ամեն ինչ, որ իր աթոռը չսասանվի՝ գիտակցելով, որ Արցախի փրկությունը դերակատարների փոփոխությունների մեջ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նրա կարծիքով՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին լուրերը բեմադրված էին:
«Միակ բանը ինչից կարող է Արայիկ Հարությունյանը վախենալ, ժողովրդի ընդվզոմն է, ինչը հասունացել էր, բավականին կրքերը եռում էին, որից հետո հերթական շոուն եղավ իշխանական թեւից լուրեր տարածվեցին, թե հրաժարական է տալիս, ինչից հետո լռություն եղավ ու նորից շոու: Այսինքն՝ դրանք ծրագրավորված խոսակցություններ էին: Արցախում, ըստ էության, քաոս չկա, այդ քաոսի տպավորությունը ստեղծում է իշխանությունը դրսի համար: Քաոս կա երկրի կառավարման մասով, երկու օր է հացի արտադրամասերը չեն աշխատում, հնարավոր է՝ երեք օր էլ չաշխատեն, այսինքն՝ ցամաք հաց էլ գոյություն չունի: Քաոս է նաեւ այն առումով, որ մենք անակնկալի եկանք, երբ տեսանք, թե ինչպես են տասնյակ երիտասարդներ անցնում Հակարիի կամրջով: Մենք տեղյակ չենք՝ ովքեր են, որեւէ պարզաբանում չկան: Մեր իշխանության գործելաոճն է, որ թիկունքից գործելը: Հարությունյանը ներսում ուզում է վախի մթնոլորտ ստեղծել, դրսում էլ ցույց տալ, որ պնդումները, թե դերակատարներ պետք է փոխվեն, իրական չեն»,- ասաց Հակոբյանը»,- նշեց Հակոբյանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ