Արծրունը հոր երազում ասել է՝ վերադառանալու է. ծնվել է պատերազմում անմահացած Արծրուն Հակոբյանի եղբայրը
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արծրուն Հակոբյանի եղբայրը:
Մայրը՝ Նելլի Դանիելյանը ասում է, որ հեշտ չի եղել որոշում կայացնել, սակայն 2 տարի բարդ ճանապարհ անցնելուց հետո կրկին մայրացել է:
Հայրը՝ Ատոմ Հակոբյանը պատմում է, որ նախքան կնոջ հղիությունը մի քանի անգամ որդին՝ Արծրունն է երազին եկել եւ ասել, որ ինքը վերադառնում է:
«Գրկում եմ, պաչում կարոտս իրենից եմ առնում»,-պատմում է հայրը:
Արծրուն Հակոբյանը պատերազմի առաջին օրերից ռազմաճակատի ամենաթեժ կետերում էր, վերջին զանգը նոյեմբերի 6-ին էր, հորն ասել է, որ շրջափակման մեջ է եւ հնարավոր է՝ չկարողանա դուրս գալ:
«Ասեց՝ իրեն որ հատվածում փնտրենք, ասեց ես գերի ընկնող տղա չեմ: Ասել է ու անջատել, և դա եղել է Արծրունի վերջին խոսակցությունը»,- պատմեց հայրը։
Ռազմաճակատում ցուցաբերած բացառիկ արիության համար Արծրուն Հակոբյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական Խաչ երկրորդ աստիճանի շքանշանով:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին