Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցը Ավելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասին Դավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումները Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում «Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում են Հայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Նարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ը Շարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր Լատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

ՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցըԱվելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասինԴավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոՀայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. ՄիրզոյանԱռաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծըԿասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱրուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հնարավոր վաճառքըԴպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում էԵրևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանըԷկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքներըՏեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար ՇարաֆինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներԱրաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջԱռաջարկվող փոփոխությունները մի քանիսն ենԿապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծՄիսաք Մանուշյանի այգում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հացահատիկԹրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասինԱրարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ«Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենՀացիկ գյուղում բնակելի տնակ է այրվելԱՄՆ-ում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԲելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀայաստանինԻրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ. ՀեգսեթԿԸՀ-ն իրականացրել է ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումըՎեդիում երեխաներին վերաբերող դեպքի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրությունՇվեդիան արտաքին հետախուզության ծառայություն կստեղծի«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին». Էմանուել ՄակրոնԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել երկու-երեք շաբաթ. Թրամփ«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում. կարևորվել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումըՀայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստումՄակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել
Արցախ

Արցախը միայն Ստեփանակերտը չէ, այն խնդիրները, որոնք կան մայրաքաղաքում, իրենց արտահայտությունն ունեն նաև շրջաններում. պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ, Արցախն այսօր ապրում է բավականին ծանր ժամանակներ: ԱՀ կառավարության կողմից անդադար աշխատանք է տարվում բնակչության առաջ ծառացած խնդիրները որոշակիորեն մեղմելու ուղղությամբ: Այդ աշխատանքի զգալի մասը կատարվում է առանց բարձրաձայնելու և լուռ, իսկ կան մի շարք հարցեր, որոնց մասին հասկանալի պատճառներով անհնարին է լինում հրապարակային խոսելը: Այդ աշխատանքը կատարվում է բազմաթիվ համակարգային, կադրային, մարդկային որակների հետ կապված խնդիրների առկայության պայմաններում, որոնց մասին գրեթե չենք խոսում:

Բայց անգամ այս պայմաններում շարունակվում են գտնվել մարդիկ, ովքեր զբաղված են դատարկախոսությամբ, հիմնական զբաղմունքը պետության ու պետական մարմինների հանդեպ ատելություն ու թշնամանք սերմանելն է, բացարձակ անտեղյակ լինելով պետական կառավարումից և ստեղծված իրավիճակի խորքային պատկերից, խնդիրների բազմազանությունից ու քանակից, կեղծ հեղինակություն ձեռք բերելու համար անընդհատ հնչեցնում են անպատասխանատու ու անհիմն քննադատություններ պետության հասցեին, օգտագործում գերլարված քաղաքացիների զգացմունքայնությունն ու դրանք փորձում ծառայեցնել անձնական կամ խմբային հետաքրքրություններին:

Ցավոք ծանրաբեռնվածության պայմաններում բազմաթիվ նմանօրինակ երևույթներ մնում են աննկատ կամ անարձագանք, ինչը երբեմն լրացուցիչ հարմարավետություն է ձևավորում ոմանց համար՝ հանրությանը մոլորեցնելիս և նրանց հույզերը կառավարելիս:

Այդուհանդերձ ցանկանում ենք մի քանի արձանագրումներ կատարել, որոնք կարևոր նշանակություն ունեն ստեղծված իրավիճակում.

1. Շրջափակման մեջ գտնվելու ընթացքում, Արցախի 120.000 բնակչության կարիքները հոգալուն զուգահեռ, կառավարության կողմից տարբեր ապրանքների պահեստավորման շնորհիվ է, որ կարողացել ենք կազմակերպել ինչպես նախկին տարիները գերազանցող ծավալներով գարնանացան, այնպես էլ որոշակի բերքահավաք.

2. Շրջափակման մեջ գտնվելու ընթացքում Արցախի Հանրապետության կառավարության և մեր գյուղական համայնքների բնակիչների կողմից կատարված աշխատանքի շնորհիվ է, որ այսօր մեր քաղաքացիները կարողանում են ստանալ նվազագույն չափով սնունդ, միրգ ու բանջարեղեն.

3. Արցախը միայն Ստեփանակերտը չէ, այն խնդիրները, որոնք կան մայրաքաղաքում, իրենց արտահայտությունն ունեն նաև շրջաններում.

4. Հացի և մնացած ապրանքների համար մեծ հերթերը պայմանավորված են ձեռq բերվող ապրանքի սակավությամբ, որը հիմնականում առաջանում է սուտ տեղեկությունների տարածմամբ բնակչության մեջ խուճապային տրամադրություններ առաջացնելու հետևանքով: Դրանք կարգավորելու միակ եղանակը նվազագույն պահանջարկն ապահովելն է, որի ուղղությամբ կառավարությունը շուրջօրյա աշխատանք է իրականացնում:

5. Կառավարությունը վառելիք տրամադրել և տրամադրում է միայն բերքահավաքի և երկրի ներքին կյանքի կազմակերպման աշխատանքների համար: Այլ նպատակով որևէ մեկին վառելիք չի տրամադրվել և չի տրամադրվելու.

6. Յուրաքանչյուր օր ԱՀ կառավարությունը աջակցություն է ցուցաբերում հարյուրավոր կարիքավոր ընտանիքների և այդ գործընթացը կրում է շարունակական բնույթ: Լինում են օրեր, երբ աջակցության համար ստացված դիմումների քանակը գերազանցում է հազարը և անհատական այցելություն է կազմակերպվում գրեթե բոլորի տները:

7. Բացահայտ սուտ են ժամանակ առ ժամանակ շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր շրջափակման ընթացքում հումանիտար բեռնափոխադրումներով Արցախ էին բերվել ոչ անհրաժեշտ ապրանքներ: Ավելին, կոռուպցիոն ուղիներով նման ապրանքներ Արցախ տեղափոխելու դեպքերի դեմ միակ պայքարողը եղել է կառավարությունը և անձամբ ես:

Մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլորին զերծ մնալ ստեղծված իրավիճակում հանրային հուզականությունը սուբյեկտիվորեն օգտագործելու փորձերից, Արցախում պետության և պետականության հիմքերի թուլացումը կամ դրան ուղղված քայլերը ոչ այլ ինչ են, եթե ոչ մեղմ ասած՝ հարված թիկունքից, իսկ նման երևույթներն անթույլատրելի են: Պետական իշխանության էությունը հանրային գոհունակության պայմաններում կառավարում իրականացնելը չէ, պետությունը և պաշտոնատար անձինք պետք է ունակ լինեն պատասխանատու կառավարում իրականացնել նաև հանրային օբյեկտիվ կամ սուբյեկտիվ դժգոհության պայմաններում, առանց դժվարությունների առաջ ընկրկելու, առանց հուզականությանը տրվելու:

Պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց կոչ եմ անում հետևություններ անել օբյեկտիվ քննադատություններից, բայց երբեք չտրվել բամբասանքներին ու հուզականությանը: Պետք է ամենայն խորությամբ պատկերացնել պատմական այս փուլում մեր ուսերին դրված պատասխանատվության չափը և աշխատել առանց նվնվալու և տրտնջալու: Հուզականությունն ու դժվարությունները պետք է հաշվի առնել, բայց երբեք չդարձնել կառավարման պայման կամ հիմք:

Շնորհակալություն եմ հայտնում մեր այն հայրենակիցներին, ովքեր անմիջականորեն բախվելով ամենօրյա դժվարություններին ու ստիպված լինելով անցնել դրանց միջով, շարունակում են բարձր գիտակցություն ցուցաբերել, չեն տրվում որևէ մեկի սադրանքին և իրենց դեմքով մնացածների համար նույնիսկ օրինակ են ծառայում»: