Կարմիր խաչը այցելել է Ադրբեջանի կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանին. նա ընտանիքին երկտող է փոխանցել
Կարմիր խաչը երեկ՝ օգոստոսի 7-ին, այցելել է Ադրբեջանի կողմից հուլիսի 29-ին առեւանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Վագիֆ Խաչատրյանի դուստր՝ Վերա Խաչատրյանը:
«Մենք հնարավորինս պայքարում ենք, որպեսզի կարողանանք հայրիկիս հետ բերել: Ասացին՝ դեղեր է խմում իբր թե բուժման համար: Բայց իր հիվանդությունը բուժելի հիանդություն չէ, այլ վիրահատական է: Կարմիր խաչից երկտող են փոխանցել, որում գրված է՝ «լավ եմ, ձեր մասին եմ մտածում, սաղություն լինի, կգամ»»,- պատմեց Վերա Խաչատրյանը:
NEWS.am-ի հետ զրույցում Խաչատրյանի մյուս դուստրը՝ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ իր հայրը որեւէ հանցանք չի գործել. «Հայրս անմեղ է: Նա աղերս չունի Ադրբեջանի կողմից ներկայացված հանցանքների հետ»։
Դուստրը պատմեց, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները 2 անգամ այցելել են Վագիֆ Խաչատրյանին. «Մեկ անգամ այցելել են հուլիսի 29-ի երեկոյան, եւ մեկ անգամ էլ երեկ կեսօրին է այցելել: Առաջին անգամվա այցելությունից հետո մեզ փոխանցեցին, որ հորս վիճակը կայուն չէ, գտնվում է հիվանդանոցում: Երեկ փոխանցել են, որ օգոստոսի 1-ից հորս տեղափոխել են Ձերբակալվածների պահպանման վայր, եւ ընդունում է դեղորայք՝ օրը երկու անգամ»։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առեւանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում է կայացվել, եւ որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։ Ձերբակալված արցախցուն Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»։ Մի քանի օր է՝ Հայաստանում Վագիֆ Խաչատրյանին ազատ արձակելու պահանջով ցույցեր են տեղի ունենում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ