Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը Հանդիպում Համահայկական ուսանողական ասոցիացիայի անդամների հետ (տեսանյութ) Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան

Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստըՀանդիպում Համահայկական ուսանողական ասոցիացիայի անդամների հետ (տեսանյութ)Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ին
Հայաստան

Արցախը միայնակ չի մարտնչի, նա ունի ամբողջ հայության նեցուկը․ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ

ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի ԱՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ «Ապառաժի» հարցերին պատասխանել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ Հարցազրույցը արածել է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։

- Արցախի Հանրապետության այս ծանր օրերին ՀՅԴ Բյուրոյի անդամ ընկեր Դավիթ Իշխանյանը ընտրվեց ԱՀ ԱԺ նախագահ: Ի՞նչ ընթացք է ունեցել ընկեր Իշխանյանի առաջադրումն այս կարևորագուն պաշտոնին և ի՞նչ հիմունքներով ՀՅԴ-ն ընդունեց այդ առաջարկը:
- ՀՅԴ Բյուրոն ստացավ Արցախի ներկա և վերջին երկու նախագահների համախորհուրդ առաջարկը, որպեսզի Դաշնակցությունն իր դերակատարությունը բարձրացնի Արցախի պետական համակարգի ներսում։ Ընդառաջելով ընկեր Դավիթ Իշխանյանին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ առաջադրելու վերոնշյալ խնդրանքին՝ բնական է, որ Դաշնակցությունն ամենայն լրջությամբ վերաբերվեց այդ առաջարկին՝ միաժամանակ մտահոգություններ ունենալով այն ծանր բեռի քաջ գիտակցմամբ, որին հանդիպման դրվում է մեր աշխարհասփյուռ կազմակերպությունը։ Գնահատվել է նաև այն իորողությունը, որ Արցախի մեր քաղաքական գործընկերներն անվերապահորեն թիկունք կանգնեցին այսպիսի պատասխանատու պաշտոն ստանձնելու առաջարկին։
-Արդյո՞ք որևէ պայմաննավորվածություն կայացել է այս ընտրության նախօրեին:
-Այս առաջարկին զուգահեռ խոստացվեց, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի դերն ու պատասխանատվության շրջագիծը պետք է ընդարձակվի, և Խորհրդարանի նախագահը պետք է ունենա վճռորոշ դերակատարություն քաղաքական հիմնական բոլոր գործընթացներում, մասնավորապես՝ Արցախի կարգավիճակի, անվտանգության, բանակցությունների և առհասարակ արտաքին հարաբերությունների ոլորտում։ Ազգային ժողովը Արցախի Հանրապետության ժողովրդընտիր երկու սյուներից մեկն է նախագահական ինստիտուտի հետ։ Այն լիազորված է ներկայացնել ժողովրդի կամքը և խոսել նրա անունից։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ ԱԺ նախագահն ունենա ազդու լիազորություն, գործիքակազմ և քաղաքական հնարավորություններ իր գործունեությունն արդյունավետ կատարելու համար։

- Այս վճռորոշ օրերին ՀՅ Դաշնակցությանը բավականին ծանր ու պատասխանատու պաշտոն է վստահվել: Որո՞նք են լինելու ՀՅԴ հետագա քայլերը:
-Արցախի ժողովրդի անվտանգությունը, բարօրությունը և զարգացումը բացարձակ առաջնահերթություններ են Դաշնակցության համար, և մենք երբեք չենք խուսափել պատասխանատվության մեր չափաբաժինն ու կշիռը բարձրացնելու ի սպաս Արցախին, մանավանդ՝ օրհասական պահերին։ Այդ համոզումով էինք եղել Արցախյան գոյամարտի ակունքներում առաջին իսկ օրերին՝ պատերազմի դաշտում, համաշխարհային զորաշարժ իրագործող Հայ դատի բանակով և Արցախի զարգացման աշխատանքների նվիրումով։ Որովհետև ՀՅԴ-ի համար Արցախի հիմնահարցի կարգավորումն ինքորոշման իրավունքի հիման վրա, արցախահայության անվտանգության ապահովումը և ընկերա-տնտեսական ճգնաժամի վերացումը մեր համաշխարհային շարունակական աշխատանքի առանցքն էին կազմում մինչ օրս և կազմում են այսօր։
Համաձայնելով ընկեր Դավիթ Իշխանյանին որպես ԱՀ ԱԺ նախագահ առաջադրելու առաջարկին՝ ակնկալում ենք, որ Արցախի քաղաքական բոլոր ուժերը կհամախմբվեն խորհրդարանի շուրջ՝ լավագույն արտահայտելով իր ճակատագրին տեր արցախահայության վճռական կամքը, միաժամանակ խթան հանդիսանալով մեր աշխարհով մեկ տարվող պայքարում՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց և ցեղասպան քաղաքականության։
Արցախը միայնակ չի մարտնչի, նա ունի ամբողջ հայության նեցուկը։
Մենք հավատում ենք՝ 2020ի պարտությունն ու այսօրվա ճգնաժամը ժամանակավոր են և համազգային ճիգերով հաղթահարելու ենք թե ներքին, թե արտաքին ամեն խոչընդոտ:
Ընկեր Դավիթ Իշխանյանին իր նոր ու պատասխանատու պաշտոնին ընտրվելու առթիվ մաղթում ենք բեղուն գործունեություն և լիակատար հաջողություն: