Դե ինչ տղաներ, վերջ. լեգենդար Բուֆոնը պաշտոնապես հայտարարեց կարիերան ավարտելու մասին
Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը 45 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
«Դե ինչ տղաներ, վերջ: Դուք ինձ տվեցիք ամեն ինչ: Ես ձեզ ամեն ինչ տվեցի: Մենք դա արեցինք միասին»,- գրել է Բուֆոնն իր սոցիալական ցանցերում՝ կցելով իր կարիերայից հիշարժան պահերի տեսահոլովակը։
Ջանլուիջին «Պարմայի» ակադեմիայի սան է։ Նա այս ակումբում խաղացել է 1995-ից 2001 թվականներին, որից հետո միացել է «Յուվենտուսին», որտեղ անցկացրել է 17 տարի՝ մինչ ՊՍԺ մեկնելը։ Ֆրանսիական երկամյա կարիերայից հետո Բուֆոնը նախ վերադարձել է «Յուվենտուս», իսկ այնտեղից 2021 թվականին տեղափոխվել է «Պարմա»։
Թուրինյան ակումբի կազմում դարպասապահը 10 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, հինգ անգամ հաղթել է երկրի գավաթը, վեց անգամ՝ Սուպերգավաթը։ 2006 թվականին Ջանլուիջի Բուֆոնը Իտալիայի հավաքականի հետ նվաճել է աշխարհի գավաթը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Սիրո անունը Հայաստան է
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ
Ակունք բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Արևմուտքը բացահայտ միջամտում է ՀՀ քաղաքական գործընթացներին. Շոյգու