«Մենք դժգոհ ենք արդյունքներից». արցախցի ակտիվիստները` Թիերի Ռիբոյի հետ հանդիպումից հետո
Ամիսներ շարունակ Արցախի Հանրապետություն վերադառնալ չկարողացող շուրջ երկու տասնյակ երիտասարդներ, որոնք 2 օր առաջ անժամկետ նստացույց են սկսել ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ, դժգոհ են ՀՀ–ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ հանդիպման արդյունքներից։ Տեղեկությունը ԿԽՄԿ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի ակտիվիստ Ամալյա Զաքարյանը։
Նշենք, որ երիտասարդները միջազգային կառույցից պահանջում են անհապաղ գործադրել բոլոր ջանքերը՝ վերադարձնելու Բերձորի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի «անցակետից» առևանգված Արցախի հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։
«Մենք դժգոհ ենք հանդիպման արդյունքներից։ Մեզ ասում են, որ եթե հանրային ձևով հայտարարություններ անեն, դա ավելի կբարդացնի իրավիճակը։ Մեզ ասացին, որ իրենց աշխատակիցն էլ է Վագիֆի հետ գնացել, բայց իրեն դուրս են արել»,–ասաց Ամալյան։
Նա հայտարարեց, որ իրենք շարունակելու են ակցիաները մինչև առարկայական մի արդյունքի հասնեն։
«Մենք շարունակելու ենք մեր ճնշումները, քանի որ եթե դա էլ դադարեցնենք, իրավիճակին ոչ մի օգուտ չենք տա։ Այսօր Վագիֆին են առևանգել, վաղը կարող են մեզ, մեր հարազատներին առևանգել»,–ասաց նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել