Հայրս չի եղել Սամվել Բաբայանի վարորդը, դա կեղծ լուր է. Վագիֆ Խաչատրյանի դուստր
Ադրբեջանը այնպիսի փաստեր է ներկայացնում, որ բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, ու ես չգիտեմ ոնց ապացուցել: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց լրագրողներին ասաց Վերա Խաչատրյանը՝ ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դուստրը:
«Վերջերս էլ ասում էին, որ Սամվել Բաբայանի վարորդն է եղել: Հարգելիներս, դա կեղծ լուր է։ Հայրս չի եղել Սամվել Բաբայանի վարորդը: Իմ հայրն այնպիսի անձնավորություն է՝ զուսպ, հավասարակշռված, բարիության կերպար: Այն, ինչ ներկայացրել է Ադրբեջանի ղեկավարությունը, այդ ամենը կեղծ է: Իսկ նկարները, որ համացանցում տարածվել է, որտեղ իբր երիտասարդ տարիքում հայրիկս է, դա եւս ոչ մի կապ չունի հորս հետ, դա հայրս չէ, չգիտեմ՝ ում նկարն են տեղադրում: Հիմա պետք է բոլորով օգնեք, որ հայրիկիս ողջ ու առողջ վերադարձնենք: Հայրիկս դուք եք, ձեզնից յուրաքանչյուրն է: Մենք միասնական ազգ ենք, մենք միասին հայրիկիս ենք վերադարձնելու, ես վստահ եմ: Ես խնդրում եմ ինչ-որ կերպ տեղեկություն բերել հայրիկիցս»,-հուզված ասաց դուստրը:
Նա տեղեկացրեց, որ Կարմիր խաչից առաջին օրը զանգել ու տեղեկացրել են, որ տեսել են հայրիկիս Բաքվի հիվանդանոցներից մեկում. «Կարծես դա լավ բան է: Իսկ ես ուզո՞ւմ եմ, որ իմ հայրը լինի Բաքվի հիվանդանոցներից մեկու: Ես իրեն հայրենիք էի բերում բուժելու, այն հույսով, որ տեղ կհասնի, ողջ առողջ հետ կգնա իր տուն: Հայրս արժանապատիվ իր 68 տարիներն ապրել է: Իսկ հիմա գնա ու դառնա ադրբեջանցու գերի՞:
Ես դիմում եմ բոլորին, նույնիսկ Ադրբեջանի դատախազությանը. Ճշտեք բոլոր ձեր հրապարակած նյութերը, դա ոչ մի աղերս չունի ճշմարտության հետ: Հայրս այդպիսի հանցանքներ չի իրագործել, ինքն առհասարակ տեսակով այդպիսինը չէ»,-ասաց Վերա Խաչատրյանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ