Ի՞նչ է ուզում Ադրբեջանը, իսկ ինչ ենք ուզում մենք
Մենք մեզ չխաբենք, մեզ անիմաստ երեւակայությունների դաշտը չգցենք: Ադրբեջանը ուզում է եւ ամեն ինչ անում է, որ Արցախում որեւէ հայ չմնա: Այլ կերպ ասած Ադրբեջանն իրականացնում է ցեղասպան քաղաքականություն, փորձելով արցախցիներին տեղահանել, տնազուրկ դարձնել, կտրել իր բազմահազարամյա հայրենիքից:
Եւ սա իրականացվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի աչքի առաջ: Մենք դեռ զարմանո՞ւմ ենք: Մենք իրո՞ք այս աստիճան միամիտ ենք: Մի՞թե հենց այս երկրների աչքի առաջ 1915-1922 թվականներին Արեւմտյան Հայաստանը չդատարկվեց հայերից:
Ադրբեջանի եւ Արեւմուտքի հարցում ամեն ինչ պարզ է: Ադրբեջանը ծրագրում է ցեղասպանություն իրականացնել եւ արդեն իսկ սկսել է, իսկ Արեւմուտքն ու Ռուսաստանը պատճառաբանելով, թե խառն են, աչք են փակում եւ չտեսնելու տալիս: Եւ այստեղ մեր պահվածքը ծիծաղելի է ու ամոթալի: Փախանակ աշխարհով մեկ աղաղակենք, ցույց տանք, թե ինչ է կատարվում, ասում ենք, բա որ Ռուսաստանը նեղանա, բա որ Ամերիկան ու Ֆրանսիան նեղանան, բա որ Կարմիր խաչը նեղանա, որի ակտիվ մասնակցությամբ Արցախում ադրբեջանցիները մարդաորսությամբ են զբաղվում:
Աշխարհի մեկ այլ անկյունում Կարմիր խաչի միջոցով մարդ առեւանգվեր հիմա այդ երկրի բոլոր միջազգային կառույցների, այդ թվում Կարմիր խաչի գրասենյակները ջարդ ու փշուր արված կլինեին:
Լավ, իսկ մենք ի՞նչ ենք ուզում: Եւ հենց այս հարցին է որին հնարավոր չէ պատասխանել, քանի որ անկախության երեսունից ավելի տարիներին այդ մենքը չձեւավորվեց, ազգային ու պետական շահը չձեւավորվեց: Մեր տարբեր խմբեր շարունակում են սպասարկել այս ու այն երկրի, խմբի շահը, իսկ ո՞վ եւ երբ է սպասարկելու մեր երկրի շահը: Նույնիսկ Արցախի հարցում մենք չունենք ազգային ու պետական ձեւակերպված տեսակետ, ծրագիր:
Մեկն ասում է միայն անկախ Արցախ, մյուսը՝ միայն միավորում Հայաստանի հետ, մյուսը, թե ճիշտը Ռուսաստանի հետ միավորվելն է, իսկ այն մյուսն էլ ասում է եկեք Արցախը հրենք գցենք Ադրբեջան ու ասենք՝ գնա, քո գլխի ճարը տես: Այս վերջինը նույնն է, որ մարդուն գցես բորենիների վանդակը ու ասես՝ քո հարցերը դու լուծիր:
Արցախի հարցում միջազգային հանրության պահվածքի հիմնական պատճառներից մեկը մեր պահվածքն է, մեր անհասկանալի եւ անմիտ պահվածքը: Այստեղ գրեթե բոլորը Նիկոլից ոչնչով չեն տարբերվում, քանի որ առաջնորդվում են հանկարծ ինձ դավաճան չասեն սկզբունքով: Ոչինչ, որ այս անմիտ պահվածքից մի ամբողջ Արցախ աշխարհ ենք կորցնում: Կարեւորը մեզ հայրենասեր ասեն, կարեւորը մենք հայրենասեր երեւանք:
Սա ենք մենք, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ի դեպ, եթե կարծում եք, թե Ռուսաստանը չի թողնի, որ արցախցիները հեռանան հայրենիքից, ապա սխալվում եք եւ դուք, եւ Մոսկվան, մարդկանց բռնությամբ չի կարելի պահել ու ասել՝ ստորացեք, անդադար ստորացեք:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ