Եթե ձեր կինը բունկերից դուրս գար, կիմանար ինչքան կին կար Ստեփանակերտում. Ռուբեն Վարդանյան
Հայաստանի վարչապետն իրավունք չունի իր ասուլիսի ժամանակ խոսել, թե ինչքան չի սիրում Արցախը, ոնց է ինքը հուսահատված կամ ջաղայացած, թե Արցախում ինչ է կատարվում, դա անընդունելի է այս իրավիճակում: Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Մենք վտանգի առաջ ենք, և եթե դու վարչապետ ես Հայաստանի, որը նաև պատասխանատու է Արցախի համար, դու պետք է ամեն ինչ անես՝ միասին պայքարենք, որ Արցախը մնա հայկական։ Ոչ թե ասես՝ եկեք հանձնենք Արցախը, որովհետև ուրիշ տարբերակ չկա։ Դրանք առաջնորդի խոսքեր չեն։ Դուք ճիշտ չե՛ք, պարոն վարչապետ, երբ ասում եք՝ մարդ չկար Ստեփանակերտում, և՛ կանայք են մնացել Ստեփանակերտում, և՛ տղամարդիկ։ Եթե ձեր կինը բունկերից դուրս գար, կիմանար ինչքան կին կար Ստեփանակերտում, եթե դուք ուզենայիք իմանալ իրականում ինչ է կատարվում Արցախում, ապա կիմանայիք ինչքան մարդ է եղել Արցախում, կռվել մինչև վերջ։ Պետք չի բաժանել արցախցիների և հայաստանցիների, ով ինչ բարբառով է խոսում ու որտեղ է ապրում, մենք բոլորս հիմա պետք է միասին պայքարենք։ Դուք եք պարտական ապահովել հայկականությունը Հայաստանի և Արցախի, որովհետեւ դուք եք ղեկավարը, դա ձեր պարտականությունն է, ուրիշի վրա գցել պետք չի», - ասել է նա։
Վարդանյանի խոսքով՝ մենք չենք կարող խաղաղ ապրել, երբ ասում ենք, որ բոլոր տղամարդիկ դասալիք են, կանայք աներջանիկ, Արարատ սարը մերը չի, հիմնը պետք է փոխել, եկեղեցին վատն է, Արցախը մերը չի։
«Պարո՛ն վարչապետ, Արցախին տրվող փողը դուք ձեր գրպանից չեք տվել, եթե թիվ եք ասում, ասեք նաև ինչքան բան է ստացել ՀՀ-ն Արցախից, դուք իրավունք չունեք հաշվարկներ անել, հինգ տարվա մեջ կարող էիք կազմակերպել որ էֆեկտիվ լիներ, թափանցիկ լիներ, որ փողերը ճիշտ օգտագործվեին, դա գնահատական է ձեզ՝ որպես ղեկավարի։ Հայրենիքը չունի գին»,- ասել է Վարդանյանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ