Ալկարաս․ Հրաշալի էր լավագույն մարզավիճակում գտնվող Ջոկովիչին հաղթելը
Աշխարհի առաջին ռակետ, 20-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասը մեկնաբանել է հաղթանակը աշխարհի երկրորդ ռակետ, 36-ամյա սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում։
Ալկարասն առաջին անգամ է դարձել Ուիմբլդոնի մրցաշարի հաղթող։
«Հրաշալի էր լավագույն մարզավիճակում գտնվող Ջոկովիչին հաղթելը, պատմության մեջ մտնելը, 10 տարի այս կորտում պարտություն չկրած թենիսիստին հաղթելը։
Երբեք չեմ մոռանա այս պահը, այս նվաճումը։ Կարծում եմ՝ այս հաղթանակով իմ սերնդի մյուս թենիսիստներին ստիպում եմ հավատալ, որ նրանք էլ կարող են ունենալ այսպիսի նվաճումներ»,- Ալկարասի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Ալկարասը երկրորդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Անցած տարի նա դարձել էր ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոն։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Սիրո անունը Հայաստան է
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ
Արևմուտքը բացահայտ միջամտում է ՀՀ քաղաքական գործընթացներին. Շոյգու
Մոնրեալում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը