Գալիս է ընտրություն անելու պահը. ձեզ տեսնում եք «ռիսկային» 5 թե՞ «ապահով» 95 տոկոսի մեջ․ Կարեն Վրթանեսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Էմպիրիկ կանոն կա. «Դեպքերի 95 տոկոսում պայքարին մասնակցում են բնակչության 5 տոկոսից ոչ ավելին»։ Իհարկե, երբ այդ 5 տոկոս «գժերի» հաղթանակն արդեն մոտ է լինում, մեծ թվով մարդիկ են իրենց միանում։ Սա կոչվում է «bandwagon mobilization» (հայերեն, երևի, կարելի է թարգմանել. «տաշիտուշի մոբիլիզացիա»)։ Դրա օրինակ է 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի հրաժարականից ՀԵՏՈ բնակչության լայն շերտերի փողոց դուրս գալը։
Կամ եթե ինչ-ինչ պատճառներով Նիկոլի հեռացումն արդեն անշրջելի լինի, այ հենց այդ պահին բոլոր նրանք, ովքեր այսօր «չեն հետաքրքրվում քաղաքականությամբ» և 1001 պատճառաբանություն ունեն, թե ինչու դուրս չեն գալիս բողոքի ցույցերի, միանգամից կսկսեն ամեն անկյունում գոռալ, որ Նիկոլը պետք է հեռանա։
Սա նորմալ երևույթ է։
Հոգեբանական բացատրությունն էլ կա. պայքարը միշտ կապված է անհարմարությունների, ծախսերի և վտանգների հետ։ Երբ մարդը դժգոհ է իրավիճակից, բայց տեսնում է, որ ուրիշ պայքարողներ արդեն կան, նա մտածում է. «Ցավը տանեմ պայքարող տեսակի։ Իրենք արդեն սկսել են, թաթախվել են, արդեն ձևերը գիտեն, ես որ սենց բեխաբար մտնեմ էս ամեն ինչի տակ, անիմաստ ոտքի տակ եմ ընկնելու։ Ավելի լավ է գլուխս կախ գործս անեմ, որպեսզի երբ պայքարողները հաղթեն, ես էլ իմ ոլորտի կարևոր գործերն արած լինեմ»։
Հայաստանում մոտ 1,5 մլն մարդ այդպես է մտածում, որովհետև սա է մարդ արարածի մտածելակերպը։
Եւ այստեղ գալիս է ընտրություն անելու պահը. ձեզ տեսնում եք «ռիսկային» 5 թե՞ «ապահով» 95 տոկոսի մեջ»։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»