Էդ Շիրանը, իմանալով կնոջ մոտ քաղցկեղի մասին, հուզվել է և 4 ժամում 7 երգ գրել
Բրիտանացի հայտնի երգիչ-երգահան Էդ Շիրանը, իմանալով կնոջ՝ Չերի Սիբորնի մոտ քաղցկեղի ախտորոշման մասին, այնքան է հուզվել, որ չորս ժամում յոթ երգ է գրել: Աստղը նախընտրել է իր հույզերը հանձնել թղթին, գրում է mirror.co.uk-ը:
Շիրանի մասին վավերագրական ֆիլմում (The Sum of It All) ցուցադրվել են հուզիչ տեսարաններ, որոնցում 32-ամյա աստղն արտասվում է՝ պատկերացնելով, որ սիրելին կարող է մահանալ:
Սիբորնի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել 2022-ի փետրվարին, երբ նա հղի էր զույգի երկրորդ երեխայով: Բժիշկները խորհուրդ էին տվել կնոջը սպասել մինչև ծննդաբերություն, որպեսզի հետո վիրահատվի:
«Մենք ուռուցքի ախտորոշում ստացանք, և հաջորդ օրը Էդն իջավ նկուղ և չորս ժամում յոթ երգ գրեց: Ոմանք օրագիր են գրում և իրենց զգացմունքները փոխանցում գրչի միջոցով, իսկ Էդի դեպքում, եթե իսկապես շատ լուրջ բան է պատահում, նա գնում և երգ է գրում»,-պատմել է կինը:
Աղբյուրը մանրամասնում է, որ բարեբախտաբար, Սիբորնը վաղաժամ ծննդաբերելու կարիք չի ունեցել, նրա դուստր ծնվել է 2022 թվականի մայիսին:
Շիրանն իր հերթին նշել է. «Այն պահին, երբ տեսնում ես, որ ամենավատ բանը տեղի է ունեցել մեկի հետ, ում իսկապես սիրում ես, զգում ես, որ խեղդվում ես և չես կարող դուրս գալ դրա տակից: Երաժշտությունն ինձ համար միշտ թերապիայի պես է եղել»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»