Կրկին մրցակցությու՞ն․ Մեգան Մարքլը փոխել է իմիջը եւ այժմ նրան համեմատում են Քեյթ Միդլթոնի հետ
Մեգան Մարքլը երկար ժամանակ անց առաջին անգամ հայտնվել է հանրության աչքի առջեւ։ Հանգստյան օրերին TED Talk-ում ցուցադրվել է Սասեքսի դքսուհու մասնակցությամբ տեսանյութ։ Նա ներկայացրել է իր մտերիմ ընկեր Միսան Հարիմանին, ով դասախոսություն էր կարդում։ Այնուամենայնիվ, ամբողջ ուշադրությունը սեւեռվել է նրա վրա, քանի որ ներկայացել է նոր իմիջով։
Մարքլը հանրությանը ներկայացել է անթերի ուղիղ շոկոլադագույն մազերով։ Եվ այդ պահից ի վեր սկսվել են քննարկումները։ Հասարակությունը բաժանվել է երկու ճամբարի. ոմանք ասել են, որ Հարրիի սիրելիի մազերի նոր գույնը սազում է, իսկ մյուսները սկսել եմ քննադատել նրան։ Համացանցի որոշ օգտատերերի կարծիքով՝ Մեգանը կրկնօրինակում է Քեյթ Միդլթոնին։ Իբր դքսուհին կրկնօրինակել է Ուիլյամի կնոջը, այլեւ աչքերի գույնը փոխելու համար օգտագործել է կոնտակտային լինզաներ։ Ավելին, նրան մեղադրողներ կան պլաստիկ վիրահատության մեջ։
«Պլաստիկ վիրաբուժության նախազգուշացու՞մ։ Ցավալի է, որ Մեգան Մարքլը շատ է ուզում լինել Քեյթ Միդլթոն», «Աստված իմ։ Մեգան Մարքլը, ով նախանձում է Ուելսի արքայադստերը, կրում է շագանակագույն կոնտակտային լինզաներ՝ նրան նմանվելու համար», «Նա կարծես փորձում է լինել Քեյթը։ Դա տեղի չի ունենա»,- գրել են նրանք համացանցում:
Այնուամենայնիվ, եղել են այնպիսիք, ովքեր պաշտպանել են Հարրիի սիրելին։ «Մեգանը պլաստիկ վիրահատության չի դիմել։ Ամեն ինչ լուսավորության եւ ռակուրսի մեջ է։ Իսկ մազերի ուղղումն այն է, ինչ անում են շատ աֆրոամերիկացի կանայք: Սա ոչ մի կապ չունի «ծագման հետքերը ջնջելու հետ», - նշել է մեկնաբաններից մեկը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»