Հասկանալի է, որ ՔՊ-ական վերնախավն իր «հետհեղափոխական» կապիտալի զգալի մասը ձեռք է բերել պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով». Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբեք չեմ հետաքրքրվել, թե ով ի՞նչ ունի` համարելով դա յուրաքանչյուրի անձնական հարցը: Ինձ համար առաջնային է մարդու բարոյական նկարագիրը, ոչ թե նրա նյութականը (աշխարհում քիչ չեն հարուստ բըիտղերք և աղքատ կարգին մարդիկ, ու հակառակը):
Հասկանալի է, որ ՔՊ-ական վերնախավն իր «հետհեղափոխական» կապիտալի զգալի մասը ձեռք է բերել պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով: Բայց դա չի կարևորը: Ինչ-որ հասցրել են յուրացնել, ստանալ գուցե նաև ազնիվ ճանապարհով աշխատել, կամ շանտաժով խլել ու իրենցով անել` թող Աստված որոշի, թե որքանով է հալալ:
ՔՊ ական վերնախավից շատերն ապագայում երանի են տալու, որ պատասխանատվության կանչվեն պաշտոնական դիրքի չարաշահման ու կոռուպցիայի համար: Կոռուպցիան, լինելով ամոթալի երևույթ, նրանց համար լինելու է շատ ցանկալի մեղադրանք: ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ հոդվածների մի ամբողջ փունջ (299-ից մինչև 307) բավարար է, որպեսզի բացահայտի և բնութագրի այն ամենն ինչ սրանք արել են Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրապետության դեմ` 2018-23թթ-ին:
Ինձ համար խնդիրն այն չէ, թե ի՞նչ նոր բնակարաններ, գույք ու հարստություն են ձեռքբերել և ինչպե՞ս: Սակայն միայն այն հանգամանքը, որ Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Մարտունու, Քաշաթաղի ու Քարվաճառի մի քանի տասնյակ բնակավայրերի շուրջ 15500 ընտանիքների թողել են անտուն ու դավադիր միտումով զրկել են իրենց հայրենի բնօրրանից, այ հենց դրա համար ամենադաժան պատասխանատվության են ենթարկվելու (մնացած աններելի հանցանքների մասին էլ չեմ խոսում): Ու Աստված մի արասցե, որ որևէ մեկի մտքով անցավ ինքնուրույն պատժել սրանց (թեհլերյանաբար):


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»