Ոմանք այդ փողը մեջ-մե՞ջ են արել. Մամուլը գրում էր այդ մասին վաղուց. Արմեն Աշոտյան
Փողից ավելի մեծ ու անդառնալի կորուստներ էին 10 000-ից ավել մահերը, որոնց մի զգալի մասը հենց Նիկոլի մեղքով են, քանզի նա էր, որ սահմանադրության բռնաբարման խաթր շարունակում էր բազմամարդ հավաքները, բուկլետաբաժանումը և դիտավորյալ ուշացնում կառանտինը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Կարճ՝ Covidgate-ի մասին:
Բյուջեն փո՞ղ է կորցրել այդ տարիներին: Կռահելի էր, տեսանելի էր, աներկբա էր:
Ոմանք այդ փողը մեջ-մե՞ջ են արել: Մամուլը գրում էր այդ մասին վաղուց:
Նիկոլին հիմա՞ էր պետք նման շոու: Այո, որ մի կողմից "հակակոռուպցիոն պայքարի" օբյեկտիվություն խաղա՝ մի քանի ուսապարկ զոհաբերելով, մյուս կողմից՝ շեղի թեմաները Արցախի վերջնական հանձնումից:
Բայց...
Փողից ավելի մեծ ու անդառնալի կորուստներ էին 10 000-ից ավել մահերը, որոնց մի զգալի մասը հենց Նիկոլի մեղքով են, քանզի նա էր, որ սահմանադրության բռնաբարման խաթր շարունակում էր բազմամարդ հավաքները, բուկլետաբաժանումը և դիտավորյալ ուշացնում կառանտինը:
Թե չէ Ավինյան, Թորոսյան, եսիմ ինչ...
Ուստի, այո, կովիդի գործով մարդիկ պետք է դատվեն, փողն էլ կվերականգնվի, գուցե:
Բայց քանի դեռ Նիկոլը չի նաև այս քրեական գործի հիմնական մեղադրյալը, մնացածը ներոհմակային գզվռտոցներ են և հանրային ուշադրության մանիպուլյացիաներ»,- նշել է նա:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»