Ոչ, մեր ամենամեծ ներքին խնդիրը պոպուլիստ ու իզմ չունեցող ռեժիմն է․ Էդուարդ Շարմազանով
Փաշինյանն ասում է՝ մեր խնդիրներն արտաքին են ու կապված են արտաքին միջավայրի հետ։ Ոչ, պարոն Նիկոլ։ Մեր խնդիրները նախ եւ առաջ մեր մեջ են ու ներքին միջավայրի հետ են կապված: Իսկ ամենամեծ ներքին խնդիրը պոպուլիստ ու իզմ չունեցող ռեժիմն է։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Էդուարդ Շարմազանովը։
«Ի՞նչ կապ ունի արտաքին միջավայրը, երբ դու բանակցությունը սկսում ես «քո սեփական զրոյական կետից», մարդկանց «ասֆալտին ես փռում», սեւերի եւ սպիտակների ես բաժանում, անձնական վրեժ ես լուծում, Շուշին դժգույն քաղաք ես համարում, ինչ պետք է ՝դա էլ բանակցում ես, Ալիեւին կառուցողական ես համարում, Գորիս-Կապան ճանապարհը 21 կմ ադրբեջանցիներին ես հանձնում, հրաժարվում ես Արցախի ինքնորոշման իրավունքից, Արցախը հանձնում ես Ադրբեջանին, մոռանում ես թուրքական բայրաքթարների հարվածներն ու Թուրքիայից դրական ազդակներ ես ստանում …շարքը շատ մեծ է։
Մեր խնդիրները մեր մեջ են։
Մենք խզել ենք բոլոր արժեքային կապերը 88-ի զարթոնքի ու ազգային վերածնունդի հետ։ Մենք վերջացանք որպես հավաքական հասարակություն, երբ սրանք 2018-ի «հեղափոխությունը» Արցախյան հերոսամարտից ավելի կարեւոր համարեցին։
Մենք որպես հասարակություն հրաժարվել ենք Արցախյան շարժման ու Անկախության հռչակագրի իդեալներից, իսկ ուրացման ու հրաժարումի գագաթին դու ես բազմած, Նիկոլ Փաշինյան։ Ազգերն ունեն վերելքների ու վայրէջքների փուլեր։ Դրանք անխուսափելի են։
Բայց դասեր քաղած ազգերի մոտ վայրէջքները կարճատեւ են լինում, իսկ մեր մոտ հաճախ ու երկարատեւ, քանի որ ինչպես մի շատ խելացի մարդ ինձ ասաց՝ մենք բոլորս կանխատեսող ենք, բայց կանխող չկա։
Հ.Գ.Մենք ենք մեր դժբախտությունների պատճառը, իսկ մեր փրկությունն էլ պետք է փնտրել մեր մեջ»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»